Խաչքար-հուշաղբյուր՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում

27.09.2016 16:32
2754

Սեպտեմբերի 26-ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում բացվեց խաչքար-հուշաղբյուր, որի կառուցումը նախաձեռնել է եկեղեցու անցյալ տարվա Խաչի քավոր Էդգար Բաղդասարյանը («Սլադկոֆֆ» ընկերության տնօրեն): Արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, խաչի կառուցման հովանավորի հարազատներն ու այլ հյուրեր: Խաչի օրհնության եւ լվացման կարգը կատարեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը եւ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը:

Շնորհավորելով ու օրհնելով ներկաներին ու մասնավորաբար հովանավոր Էդգար Բաղդասարյանին՝ տեր Մակար վարդապետ Հակոբյանը նշեց. «Ով խաչ է կանգնեցնում, ուրեմն իր ննջեցյալների հոգին ուղղում է դեպի երկնքի արքայություն: Տիրոջ խաչը բոլորի փրկության գրավականն է, առանց որի չկա փրկություն: Թող այն լուսավորի ամենքի հոգին ու միտքը, եւ դառնանք ճշմարիտ հավատացյալներ, Սուրբ Խաչով զորացած կարողանանք շենացնել եւ զորացնել մեր երկիրն ու եկեղեցին»:

Տեր Վահան քահանա Հեբոյանը տեղեկացրեց, որ խաչի կառուցումը նախաձեռնվել էր դեռեւս անցյալ տարվանից, քանի որ եկեղեցու տարածքում խաչքար չկար, իսկ խաչի օրհնության օրը պատահական չի ընտրվել. սեպտեմբերի 25-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը, որ, ի դեպ, զուտ ազգային տոն է: Երջանիկ պատահականությամբ խաչի օրհնության օրը համընկավ Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվան:

Արարողության ավարտից հետո մարզպետ Սուրեն Խաչատրյանը ծանոթացավ եկեղեցու տարածքում Անկախության տոնին նվիրված կապանցի երիտասարդ քանդակագործների առաջին սիմպոզիումի աշխատանքների ընթացքին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34