Խաղաղապահները ապահովում են Արցախում ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը

27.08.2021 11:23
1120

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և արդյունաբերական կարիքների համար նոր կառուցվող ջրամբարի շինարարական աշխատանքների անվտանգությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռ Դ պաշտպանության նախարարությունը:

«Կառուցվող օբյեկտը գտնվում է շփման գծին մոտ, այդ պատճառով անհրաժեշտ է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի ներկայությունը»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:

Հիդրոտեխնիկայի մասնագետները ինժեներական աշխատանքներ են սկսել Մարտակերտի շրջանում շփման գծի մոտ ջրամբարի կառուցման ուղղությամբ:

«Այստեղ մենք աշխատանքներ ենք տանում արտեզյան ջրի պահպանման ուղղությամբ, և այդ նպատակով մենք դիմել ենք խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ՝ անվտանգությունն ապահովելու համար: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մեզ տրամադրել է մի ստորաբաժանում, որն այս պահին ապահովում է մեր կողմից իրականացվող աշխատանքների անվտանգությունը: Շնորհակալ ենք խաղաղապահ զորախմբին ժամանակին աջակցություն ցուցաբերելու համար»,- ասել է հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչ Ադամ Գրիգորյանը:

Քաղցրահամ ջրերի ստորգետնյա և վերգետնյա հոսքերի պաշարների պահպանման նպատակով ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40