Խաղաղության մասին պատկերացումները ՀՀ-ում եւ Ադրբեջանում տարբեր են

26.09.2018 22:01
1551

Սեպտեմբերի 19-ից 21-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Կանանց եվրասիական համաժողովը արձագանքներ է ստացել նաեւ Ադրբեջանում: Մեր հարեւաններին, մասնավորապես, զարմացրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ելույթը, որում նա կոչ է անում ադրբեջանցի մայրերին՝ միանալ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը:

Ադրբեջանական տարբեր լրատվականների միանման արձագանքներում ՀՀ վարչապետի տիկնոջ կոչը դիտարկվում է ոչ թե որպես խաղաղության, այլ «անցյալը ջնջելու եւ հայերի հանցագործությունները մոռանալու» կոչ: Ադրբեջանական լրատվական կայքերից axar.az-ը զարմացել էր, որ «փոխանակ տիկին Հակոբյանը համոզի իր ամուսնուն, որպեսզի վերջինս զղջա նախորդ սերնդի արածների համար եւ վերադարձնի Ղարաբաղը, նա հույս ունի, որ Ադրբեջանի առաջին տիկինը ըմբռնումով կմոտենա եւ կհամոզի իր ամուսնուն՝ նվիրել Ղարաբաղը եւ 7 շրջանները»:  

Ցավոք, ադրբեջանական մամուլը արձագանքել է պաշտոնական Բաքվի, իսկ ավելի ստույգ նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշմանը համահունչ: Այդ դիրքորոշումը Ալիեւը վերջին անգամ կրկնեց սեպտեմբերի 21-ին խորհրդարանում՝ «Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանության սահմաններից դուրս»: Զարգացնելով այս տրամաբանությունը նույն axar.az կայքն առաջարկում է Արցախը հանձնել Ադրբեջանին եւ տեսնել, թե ինչպես է «մեծն հումանիստ» Մեհրիբան Ալիեւան «Հեյդար Ալիեւի հիմնադրամի» միջոցով ծաղկեցնում «վերադարձված տարածքները»:

Minval.az-ը բաց տեքստով ներկայացրել է, թե ինչպես են Ադրբեջանում պատկերացնում խաղաղությունը. հայերը հանձնում են Արցախը, այն ինչ-որ «բարձր» կարգավիճակ է ստանում Ադրբեջանի կազմում եւ պաշտոնական Բաքուն հումանիտար ծրագրեր է սկսում իրականացնել այնտեղ: Իհարկե, աբսուրդ է:

Սա ընդամենը մամուլի արձագանքն է, սակայն այն բխում է Ադրբեջանի պետական քաղաքականությունից: Ստեղծված իրավիճակում բարդ է պատկերացնել, որ խաղաղության կոչը կհասնի հասցեատերերին: Անգամ հասնելու դեպքում, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների ավտորիտար բնույթը՝ ադրբեջանցի կանանց ձայնը դժվար թե լսելի լինի:

armtimes.com

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40