Խաղաղության պայմանագրի երկու կետեր դեռ մնում են չհամաձայնեցված. վարչապետ

26.02.2025 21:17
573

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերը դեռ մնում են, այսօր խորհրդարանում ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երևանը երեկ ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը:

Վարչապետն այսօր նշեց՝ դա խաղաղության պայմանագրի12-րդ խմբագրությունն է. «Այնտեղ Ադրբեջանի արձագանքն է մեր նախորդ արձագանքների, առաջարկների վրա, որը հիմա մենք վերլուծում ենք, որ պատասխան առաջարկներ ձևակերպենք»:

Հարցին, թե Ադրբեջանն ընդունե՞լ է Երևանի արած առաջարկները երկու չհամաձայնեցված կետերի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն չհամաձայնեցված երկու կետերը, այսինքն՝ քանի դեռ քննարկումը գնում է, այսինքն՝ քանի դեռ համաձայնեցված չէ, ուրեմն համաձայնեցված չէ»:

Վարչապետը, սակայն, ուղիղ չասաց՝ Բաքուն դրանք ընդունել է, մերժել, թե ոչ: Նա, այդուհանդերձ, տեղեկացրեց, որ այս պահին չի հաջողվել համաձայնության գալ օտարերկրյա դիտորդներին հեռացնելու վերաբերյալ կետի շուրջ. Երևանն առաջարկել էր դիտորդներին հեռացնել միայն սահմանազատված հատվածներից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կողմերը դեռևս չէին համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։

arm.sputniknews.ru

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34