Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածների շուրջ առաջընթաց է ձեռք բերվել. Միրզոյանը՝ եռակողմ հանդիպմանը

19.05.2023 16:09
842

Երեւանի եւ Բաքվի միջեւ շոշափվում է հաղորդակցությունների ապաշրջափակման եւ սահմանազատման գործընթացի ընկալում։

Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ընթացող եռակողմ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ խոսքն Ալմաթիի պայմանագրի հիման վրա սահմանազատման մասին է։

«Ինչպես հայկական կողմը, այնպես էլ մյուսները պետք է աշխատեն այդ գործընթացի պարամետրերի հետագա կոնկրետացման ուղղությամբ։ Կցանկանայի ընդգծել հետագա թեժացման անթույլատրելիության եւ ուժի կիրառումից ձեռնպահ մնալու կարեւորությունը, ինչի մասին երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են եւ համատեղ հայտարարություն արել այդ մասին։ Հայաստանը հավատարիմ է մնում մեր ղեկավարների նոյեմբերի 9-ի եւ հաջորդ բոլոր եռակողմ հայտարարություններին։ Շնորհակալություն, մենք կառուցողական աշխատանք կկատարենք»,- նշել է նա։

Միրզոյանը  երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին հրավերի եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների հերթական փուլի կազմակերպման համար։ «Կցանկանայի նշել այն առաջընթացը, որը ձեռք է բերվել ենթադրվող խաղաղության համաձայնագրի մի քանի հոդվածների վերաբերյալ»։

https://artsakhpress.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22