Կհանդիպեն արդյո՞ք Լավրովը և Բլինկենը G20–ի շրջանակում. Զախարովայի գնահատականը

02.03.2023 14:41
822

ՌԴ ԱԳՆ–ում կարծում են, որ ԱՄՆ–ն դիվանագիտությունը երկրորդ պլան է մղել և հանդես է գալիս աշխարհում հակամարտությունների սրացման օգտին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատել է G20–ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպման հավանականությունն ու բացառել նման բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Զախարովայի խոսքով` ԱՄՆ–ն դիվանագիտությունը երկրորդ պլան է մղել և հանդես է գալիս աշխարհում հակամարտությունների սրացման օգտին։

«Հիմա արդեն հարց է ծագում` ինչո՞ւ։ Որովհետև չեն տիրապետում, թե չեն հավատում դրան (դիվանագիտությանը), թե պարզապես որովհետև ավերումն ԱՄՆ արտաքին քաղաքականության տրամաբանությունն է», – ասել է Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Լավրովի և Բլինկենի հանդիպում նախատեսված չէ։ Բլինկենը ևս հայտարարել էր, որ մտադիր չէ հանդիպելու Լավրովի հետ։

Զախարովան այսօր հայտարարել է G20–ին մասնակցելու համար Նյու Դելի Ռուսաստանի պատվիրակության ժամանման մասին։ Ըստ նրա` Մոսկվայի ներկայացուցիչներն աշխատանքային տրամադրվածություն ունեն։ G20-ի երկրների արտգործնախարարների հանդիպումն անցկացվում է Հնդկաստանում մարտի 1-2-ը։

https://armeniasputnik.am/

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21