«Ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն է»․ Քոչարյան

17.02.2025 14:37
1362

Այսօր ղարաբաղցիներին Ղարաբաղ վերադարձնելու միակ երևացող ճանապարհը նոյեմբերի 9-ի հայտարարությունից կառչելն ու այդ հարցը բանակցային գործընթաց հետ բերելն է. այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահը վերադարձի հնարավորություն տեսնում է, սակայն դրա հավանականությունը չափազանց փոքր է համարում։

«Մենք այն վիճակում ենք, որ նույնիսկ փոքր հավանականությունը պետք է օգտագործել։ Այս իշխանությունը դա չի անում, որովհետև չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան Ղարաբաղ, որովհետև համարում է, որ դա իր կյանքը կբարդացնի։ Нет людей, нет проблем («չկան մարդիկ, չկա պրոբլեմ»)»,- ասաց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ առանց միջազգային երաշխիքների որևէ ղարաբաղցի չի գնա Ղարաբաղ։ Նրա խոսքով, եթե վերադարձի մասին խոսքը պետք է ենթադրի երաշխիքների փաթեթ, որը բանակցային գործընթացի հարց է։

«Սա լավ թեմա չէ իրենց համար, էթնիկ զտումն իրենք են արել, սա նշանակում է էթնիկ զտումը բերել բանակցային սեղան»,- ընդգծեց նա։

2023-ի սեպտեմբերին Արցախի հայերի բռնի տեղահանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն խոսում Արցախի խնդրի և արցախցիների վերադարձի իրավունքի մասին: 2024-ի օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անիրատեսական և ՀՀ պետական շահերին հակասող է համարում ԼՂ-ի հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու վերաբերյալ ԼՂ մի խումբ հայրենակիցների, նախկին պաշտոնյաների կողմից հնչող ձևակերպումները և դրանց բովանդակությունը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40