Իրան-Հայաստան ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ ՌԴ-ն, պետք է հարգեն դա. իրանցի պատգամավոր

09.09.2024 12:06
666

Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարությունը, պետք է հարգեն դա. այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Քաշքավին՝ Mehr գործակալության հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և այդ առումով Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցելու վերաբերյալ ռուս պաշտոնյաների հայտարարություններին:

Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել էր, որ սահմանները երբեք չպետք է փոխվեն, չպետք է լինի նվազագույն հարձակում տարածաշրջանի պատմական ու ավելի քան հազարամյա սահմանների վրա։ 

Քաշքավին ընդգծել է, որ տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը պահանջում են կայունություն և ոչ մի փոփոխություն սահմաններում։ 

«Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարությունը, պետք է հարգեն դա: Մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը և միջազգային սահմանների ճանաչմանը... Ելնելով դրանից՝ մեզ համար շատ զարմանալի է Ռուսաստանի նման երկրի դիրքորոշումը երեք կղզիների քննարկման կամ «Զանգեզուրի միջանցքի» մասին արված պնդումը։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը և բոլոր երկրները կփորձեն արդյունավետ գործողություններ ձեռնարկել տարածքային ամբողջականության և անկախության հարգման և միջազգային սահմանների ճանաչման շրջանակում», - ասել է նա:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40