Աշխարհը պատրաստվում է պատերազմի, Սյունիքն առաջնային թիրախ է, իսկ ՀՀ-ում ուղղակի հինգշաբթի է, երբ թիրախավորվում է հանրությունը․ թյուրքագետ

12.06.2025 12:18
663

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել է.

«Հինգշաբթի առավոտ է և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ.

. Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)։

. Ադրբեջանը վերջին 2-3 ամիսներին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հսկայածավալ զենք ու սպառազինություն է տեղափոխում Ադրբեջան ու այդ թվում՝ Նախիջևան։

. Երեք շաբաթ առաջ ՌԴ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները (ՊՆ և ԱԳՆ) գրեթե զուգահեռ հայտարարում են, որ Սյունիքի շուրջ (հիմա՝ Իրանի սահմանային գոտում) ռազմական բախման վտանգը մեծ է։

. ԱՄՆ-Իրան բանակցություններում ճգնաժամ է։ Մեր տարածաշրջանում գործող գրեթե բոլոր երկրները նշում են, որ նախապատերազմական դրություն է Իրանի շուրջ։ ԱՄՆ-ն Իրաքից էվակուացնում է իր դիվանագետների ու զինվորների ընտանիքներին։

. Սյունիքում վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար կրակում է հայկական ուղղությամբ։

Սրանք չոր փաստեր են։

Ընդ որում՝ ոչ բոլոր փաստերն են, որոնց վերլուծությունը թողնում եմ ձեզ, իսկ իմ կարճ եզրակացությունը հետևյալն է. իրադրությունը ճգնաժամային է, ռազմական բախման վտանգը՝ մեծ, իսկ Սյունիքը՝ առաջնային թիրախ (ընդ որում՝ տարբեր կողմերից)։

Իսկ հիմա նայեք, թե ինչով է մեզ բոլորիս ուշադրությունը շեղում ՀՀ դե-ֆակտո իշխանական խմբավորումը...

Աշխարհը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում ուղղակի հինգշաբթի է, որտեղ թիրախավորվում է հանրությունը և ազգային ինստիտուտները, այլ ոչ թե արտաքին վտանգները։ Մինչդեռ բացառապես վերջինը պետք է լինի մեր օրակարգը»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40