Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով. Լավրով

07.06.2017 15:07
1582

Ղարաբաղյան  հակամարտությունը կարող է հաղթահարվել միայն բանակցությունների միջոցով: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը:

«Միայն պայմանավորվել, այլ ճանապարհ չկա: Բանակցային գործընթացի երկարատեւ ժամանակահատվածում, որն ընդունում էր տարբեր ձեւեր, պայմանավորվածությունները շատ անգամ մոտ էին լինում, անգամ՝ մեկնած ձեռքի հեռավորության վրա, սակայն հետագայում աշխատում էր անվստահության ինչ-որ բնազդ, բայց պետք է շարունակել աշխատանքը», - ասել է Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արտգործնախարարի խոսքով` չնայած նրան, որ բանակցությունների արդյունքում արդեն մշակվել են մի շարք սկզբունքներ, «անհրաժեշտ է համաձայնեցնել նաեւ մի շարք շատ դժվար դետալներ, որոնք շոշափում են շատ զգայուն հարցեր»:

«Բայց մենք չենք դադարում փորձել, Ռուսաստանը, ինչպես գիտեք, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որի կազմում մենք պարբերաբար հանդիպում ենք կողմերի հետ: Մենք հետագայում եւս այդ եռյակի շրջանակում կմտածենք այն ուղղությամբ, թե ինչպես հաղթահարենք փոքր, սակայն լուրջ դետալները, որոնք դեռեւս համաձայնեցված չեն», - ասել է Լավրովը:

07.06.2017
armedia.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40