Կհայտարարվի 2026 թվականի ամառային զորակոչը. նախագիծը դրվել է հանրային քննարկման

26.03.2026 14:23
761

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը:

Զորակոչի և զորացրման ժամկետները

Համաձայն նախագծի՝ 2026 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026 թվականի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ:

Ովքե՞ր ենթակա են զորակոչի

Զորակոչի ենթակա են՝

  1. Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ։
  2. Օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2026 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի  քաղաքացիները
  3. Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները

Զորակոչի կազմակերպման համար ստեղծվող մարմիններ

Որոշման նախագծով նախատեսվում է ստեղծել՝

  1. Հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ
  2. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համապատասխանաբար մարզպետների և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորությամբ
  3. Կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության համար

Նախարարությունների դերը զորակոչի կազմակերպման գործում

Որոշման նախագծով կառավարության անդամների միջև սահմանվում են հետևյալ պարտականությունները.

  • ՀՀ պաշտպանության նախարար– ապահովել զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության աշխատանքների կազմակերպումը
  • ՀՀ առողջապահության նախարար– ապահովել համապատասխան բժշկական հաստատություններին անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով
  • ՀՀ արտաքին գործերի նախարար– ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող զորակոչի ենթակա քաղաքացիների մասին իրազեկումը
  • ՀՀ ներքին գործերի նախարար– ապահովել հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում, իրականացնել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար– որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում պաշտպանության նախարարությանը տրամադրել ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար- դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների, ընդունված զորակոչիկների անվանական ցուցակների տրամադրում հանրապետական զիվորական կոմիսարիատին։ Հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:

Որոշման նախագծի ընդունումը 2026 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի:

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24