ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

07.01.2022 14:38
1548

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր ուղերձում շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին` ՀԱՊԿ միացյալ խաղաղապահ զորակազմը Ղազախստան ուղարկելու որոշման համար:

«Ինչպես ձեզ հայտնի է, ելնելով ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի հիմնական դրույթներից, Ղազախստանը դիմել է անդամ պետությունների ղեկավարներին՝ խնդրելով Միացյալ խաղաղապահ զորակազմ մտցնել սահմանադրական կարգի հաստատմանն աջակցելու համար: Այս զորակազմը մեր երկիր է ժամանել կարճաժամկետ ժամանակահատվածում` պաշտպանական եւ ապահովման գործառույթների իրականացման համար:

Կցանկանայի անկեղծ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի վարչապետին, ինչպես նաեւ Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին:

Շնորհակալության հատուկ խոսքեր եմ ուղղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա շատ օպերատիվ և, որ ամենակարեւորն է, ընկերաբար ու ջերմորեն արձագանքեց իմ դիմումին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասել է Տոկաևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/81db03f36c8e3536ff449740f0b8dc43?fbclid=IwAR1vHQUU_klgkQwQ7BC8juTpD-47H52TuPwRvryjUMf-Jq9y8VQD1a_UxsA

 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24