Խրախուսենք բռնագաղթված արցախցիներին՝ ապրելու Սյունիքում

18.10.2023 17:48
837

Որպես Սյունիքից ընտրված պատգամավոր, գիտակցելով Սյունիքի առջև ահագնացող սպառնալիքները, ես արել եմ և անում եմ հնարավորը, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բնակություն հաստատեն Սյունիքում՝ հատկապես, ԱՅՈ՛, սահմանամերձ գյուղերում:

Այսօր շատ պոպուլյար է այն խոսույթը, թե «պետք է հասկանալ, որ արցախից բռնի տեղահանված մարդիկ այլևս չեն ուզում տեսնել նույն վտանգները, չեն ուզում վերապրել նույն պատերազմը ևս մեկ անգամ, հետևաբար պետք չէ մարդկանց տանել և բնակեցնել սահմանամերձ գյուղում»: Այս էմոցիոնալ նարատիվը մեդիա դաշտում տարածում են գրեթե բոլորը. հոգեբանները՝ մտահոգությամբ, գործիչները՝ լալահառաչ, փորձագետները ՝ անիմաստ:

Թվում էր, թե այսքան արհավիրքներից հետո պետք է թողնեինք վուլգար պաթոսը և վերջ տայինք պատմական հավկուրությանը: Սակայն մենք հաստատուն ենք մեր մոլորությունների մեջ և անկասելի մեր սխալներում: Իրատես լինելու փոխարեն մենք փորձում ենք ականջահաճո հայտարարություններ անել, որոշ ժամանակ թմրեցնել մարդկանց, իսկ հերթական արհավիրքի արդյունքում ամենամյա գարնանա-աշնանային հայրենասիրական հոգեխանգարմունքի սրացումներով լցնել հրապարակը և պահանջել մեծ Հայրենիք:

Իսկ իրականությունը այն է, որ Սյունիքը պետք է բնակեցվի հնարավորինս խիտ, սահմանամերձ համայնքների դպրոցներում չպետք է սովորեն լավագույն դեպքում 4 կամ 6 աշակերտ: Պատերազմ տեսած, պատերազմական իրավիճակում իրենց դրսևորած քաղաքացիները պետք է ապրեն ու աշխատեն Սյունիքում: Մի շարք թիրախային ծրագրերով պետք է խրախուսենք մարդկանց ապրել սահմանամերձ գյուղերում, ուժեղացնել սահմանը, քանի որ պետությունը մեծ ներդրումներ է անում հենց Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում: Երկիրը զենքով չեն պահում, երկիրը ապրելով են պահում:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40