Խնձորեսկ բնակավայրում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 2 կմ ընդհանուր երկարությամբ երկու փողոց

03.12.2025 20:11
428

Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում 2026 թվականի՝ Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 2 կմ ընդհանուր երկարությամբ երկու՝ թիվ 38 և 27 փողոցները։ Այս պահի դրությամբ արդեն իսկ ավարտված են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները, ինչը թույլ է տալիս հստակ պլանավորել շինարարության մեկնարկը։

Ծրագրի մեկնարկին ընդառաջ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, տեղակալ Արտյոմ Աղաջանյանի և համայնքի գլխավոր ճարտարապետ Գարեգին Փարսյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Խնձորեսկ։ Տեղում ծանոթացել են վերակառուցման ենթակա փողոցների ներկա վիճակին և քննարկել շինարարական գործընթացի մանրամասները։ Համայնքի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքները ժամանակին իրականացնելու վերաբերյալ։

Այցի շրջանակներում Առուշ Առուշանյանը դիտարկել է նաև Խնձորեսկի գլխավոր ճանապարհահատվածը, որտեղ ընթանում են վերակառուցման աշխատանքներ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցներով։

Հարկ է նշել, որ Գորիս համայնքի բոլոր բնակավայրերում ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մեծածավալ աշխատանքները կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով ապահովել բնակիչների համար հարմարավետ պայմաններ։

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34