Խնձորեսկի ինքնապաշտպանական փառապանծ ջոկատի հրամանատար Սանասար Բեգլարյանն այսօր կդառնար 60 տարեկան. հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

24.09.2019 11:46
1813

Հերոսի մայրը

Զոհված ազատամարտիկ Սանասար Բեգլարյանի հիշատակին

Արեւի հուրհեր ցոլքերն ստվերող,

Լայնշի թեւերով գիշանգղի նման,

Հասավ ու խոցեց սրտերը մարդկանց

Չարագույժ բոթը հերոսի մահվան...

Մարդիկ վշտամած նայեցին միմյանց.

Միաձուլելով կսկիծներն իրենց

Մի համընդհանուր ափսոսանքի մեջ…

Եվ միայն մայրը, մայրը զինվորի,

Չհավատալով դավող ունկերին,

Ձեռքերն ազազուն կարկառեց ի վեր

Ու սրտակեղեք բարբառեց կոծով.

- Ոչ, ոչ, չէր կարող այդքան անարդար,

Անողոք լինել Տերը երկնային,

Որին աղոթքով պաղատել էի,

Որ պատերազմի այս թոհուբոհում

Որդուս խնայի...

Մայրն ինչ իմանար,

Որ աստվածակարգ` որդու պահապան

սուրբ հիշատակին

Դավով պատել է անարգ թշնամու

Պաշտեցյալ նեռի նսեմ գործակից

Սադայելը չար

Եվ մահապարտել սիրասուն որդուն...

Մայրն ինչ իմանար, որ մահից զորեղ

Այլ ճշմարտություն չկա աշխարհում,

Որ որդու հոգին աստղացել արդեն

Ու հար կշողա պարզկա երկնքում…

Մայրն ինչ իմանար...

***

- Հերոս էր որդիդ, -

ասում են մարդիկ,

- Հերոսի համար վայել չէ վայել -

Սգում է նրան հայրենիքը ողջ,

Անլուր ողբում են բյուրավոր մայրեր.

Այրերի տամուկ աչքերից թախիծ

ու վիշտ է ծորում

Մանուկները պերճ ծաղկեփնջեր են հյուսում ինքնաբար

Որդուդ շիրիմին փռելու համար...

Որդիդ հերոս էր, իսկ հերոսները

Անմահանում են մահվամբ սխրական, 

Ու տեղ գրավում հար անմահների

լուսե տաճարում...

Մայր. ցամաքել են շիթերն արցունքիդ.

Ախ, մի քրքրիր տառապած հոգիդ

Էլ մի մղկտա...

Վիշտդ ամոքիր որդուդ սխրանքի

Այն հիշողությամբ, որ ժողովուրդն է

Սահմանում արդար...

Օ. մայր հերոսի,

Սրտեր մորմոքող ողբասացությամբ

Մի արգելակիր հանուն հայենի

Հողի փրկության

Քո զոհված որդու հոգու ճախրանքը...

Կոչիր ապրողած, որ հերոսներին

Պահապան լինեն հավերժի դուռը

Բացելուց առաջ...

Կոչիր ապրողաց...

- Լսում ես, որդիս,

- Ասում են, որ դու սնվել ես մանկուց

առյուծի կաթով,

Որ արծվի հանգույն սուրացել օդում

Ու տապալվել են մեկեն թեւաբեկ

Ողջակիզվել ես մեծ նվիրումի

Ու ատելության բոցերում հրկեզ...

Ասում են, որ դու մահն ընդունել ես

հերոսին վայել...

Ասում են խոսքեր մխիթարանքի

ու հպարտության...

Լսում ես, որդիս.

Դու հերոսացար

գործով ու մահվամբ.

Բայց ոչինչ, ոչինչ չի ընդհատում իմ

մայրական սրտից

Ցավով ծորացող շիթերը արյան...

 

Վազգեն Սյունեցյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08