Խորովելուց մսի վրա փրփուր է առաջանում․ Հայաստանում հիմնականում հորմոններով պահված խոզի միս է իրացվում

20.12.2019 17:26
1949

Մի քանի տարի է, որ հանրապետություն մուտք է գործել հավելումներով և հորմոններով հագեցած կերերը: Շուկայում կա և՛ թռչնի, և՛ խոզի, և՛ խոշոր եղջերավորների, և՛ ձկան համար նախատեսված հորմոններով հագեցած կերեր: Ինչու են օգտագործվում այդ կերերը և ինչպիսին է վերաբերմունքը նման կերերով սնված կենդանու մսի նկատմամբ:

Analitik.am-ի հետ զրույցում Արարատի մարզի բնակիչը՝ Անահիտը հայտնեց, որ շուրջ 10 տարի է վաճառքի համար խոզ է պահում։ Նախ պահել է գարիով, աղացած կուկուռուզով, սակայն 5 տարի է կենդանիներին հատուկ կեր է տալիս:

«Եթե նախկինում խոզը պահում էի 9 ամիս՝ տալիս էր 40-50 կգ միս, հիմա պահում եմ առավելագույնը 5 ամիս՝ էլի տալիս է 40-50 կգ միս: Էժանի-թանկի խնդիրը չէ, ուղղակի հիմա հատուկ կերով եմ պահում։ Էնպես չի, որ այդ կերն էժան է, ուղղակի նախկինում մաքուր կերով էի պահում, ստանում էի մաքուր միս, հիմա՝ հատուկ կերով եմ պահում, ստանում եմ եկամուտ»,-ասաց Անահիտը և հավելեց, որ խոզի մսի վաճառքով զբաղվողները ժամանակ չունեն ընկնեն տնետուն և տեսնեն, թե ով է մաքուր կեր տալիս, ով՝ հորմոն․ Գնորդների կողմից դրա պահանջարկն էլ չկա:

Ըստ նրա, երբեմն անհատ մարդիկ են հարցնում՝ մաքուր կերով եք պահել, թե՝ ոչ, իսկ մսի վերավաճառողներին չի հետաքրքրում մսի բնականն ու անբնականը:

«Ես իմ շրջապատում չգիտեմ խոզ պահողների, ովքեր այլ կեր են տալիս։ Հիմա մեր մոտերը հիմնականում այդ սպեց կերերն են: Մենք գրամով ու ժամով ենք տալիս կերը, հատուկ թուղթ կա, որտեղ գրված է, թե խոզին որ տարիքում քանի կգ կեր պետք է տալ»,-ասաց Անահիտը:

Նա նաև շեշտեց, որ կարողանում է տարբերել, որն է մաքուր կերով պահած խոզի միսը, որը՝ հատուկ կերով, սակայն իր շրջապատում նման բաներին ոչ ոք ուշադրություն չի դարձնում․ «Խոզի միսը համային հատկանիշներով իհարկե տարբերվում է, հասկացողը տարբերում է, իսկ ով մսից չի հասկանում՝ չի տարբերի»,-ասաց նա:

Անահիտի խոսքով, այժմ վերավաճառողները մեկ կգ խոզի միսը վերցնում են 1900 դրամով։ Նա դժգոհեց գնից, քանի որ գտնում է, որ մսի գնի նվազումը կապված է խոզի հիվանդությունների հետ․ մարդիկ զգուշանում են խոզի միս գնելուց:

Analitik.am-ի հետ զրույցում Գորիսից Տիգրան անունով ֆերմերն արդեն 3 տարի է խոզ է պահում: Նա իր կենդանիներին պահում է գարիով և պանրի շիճուկով։ Տիգրանի կարծիքով՝ այսկերպ պահվող խոզի մսի ինքնարժեքը բարձր է, քան հատուկ կերերով պահելու դեպքում․ «Գորիսի տարածաշրջանում մեկ կգ խոզի միսը վերցնում են 2300 դրամով։ Ես պահում եմ մաքուր կերով, ինքնարժեքը բարձր է»,-ասաց նա:

Տիգրանը նշեց, որ խոզի մսի որակի խիստ տարբերություն կա: Էական է խոզը պահում ես մաքուր կերով, թե՝ հատուկ: Ովքեր կոմբիկորմ են տալիս, որի մեջ հորմոններ կան, նպաստում է քաշի ավելացմանը, ինչը վտանգավոր է մարդու առողջության համար:

 «Ասեմ Գորիսի տարածքում ինչպես են խոզի միս գնում. Վերավաճառողն ինքը խոզը մորթում է, մսից խորովվում է, հետո է գնում: Այսպիսով նա պարզում է կենդանուն պահել են մաքուր կերով, թե՝ հորմոններով»,-ասաց նա և հավելեց, որ հորմոններով պահելու դեպքում խորովելուց մսի վրա փրփուր է առաջանում, նաև համային տարբերություններ կան․ «Եթե երկու միսն էլ միասին փորձեք, համային տարբերությունները կզգաք: Խոզի մսի վաճառքով զբաղվողները հասկանում են, թե որ կենդանին է հորմոններով պահվել, որը՝ մաքուր կերով»։

Տիգրանը հայտնեց նաև, որ հորմոններով կերի դեպքում խոզն արագ է աճում, հոսանքի ծախսը քիչ է, սակայն վնասակարության տեսանկյունից նպատակահարմար է բնական կերով պահված խոզի միսը:

Ֆերմերը շեշտեց, որ Գորիսի տարածաշրջանում պահանջարկ կա մաքուր կերով պահված խոզի մսի նկատմամբ, սակայն մեծ քաղաքներում, որտեղ գյուղատնտեսության հետ կապ չունեն՝ խնդիրը չկա:

«Վերջին տարիներին Գորիսում չկային հատուկ կերեր, հիմա՝ կան: Ես գարիով եմ պահում իմ խոզերին, սակայն հատուկ կերերով պահված խոզի միսն էժան է, և ես ստիպված ցածր գնով եմ վաճառում։ Արդեն աշխատում եմ մինուսով. իրացնելու խնդիր ունենք»,-ասաց նա:

Գոհար Ստեփանյան

analitik.am

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19