Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում. «DAF» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի դեմ, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, մինչ հրշեջների ժամանումը պայքարել են պարեկները՝ օգտագործելով կրակմարիչներ

16.12.2024 17:16
897

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենա է այրվում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:  

Մինչ հրշեջների ժամանումը՝ Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արտակ Ա.-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Հրայր Ազատյանն ու Գառնիկ Սարգսյանը, ովքեր օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող կրակմարիչները (օգնետուշիտել), ապա ժամանած հրշեջները պարեկների հետ կանխել են կրակի տարածումը՝ դեպի կցորդ:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանը, գումարտակի ծառայության տեսուչ Դավիթ Մանուկյանն ու գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Հրաչ Սերոբյանը:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Ավտոմեքենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտով և ստեկլովատով:

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Պարզվում են նաև դեպքի հանգամանքները:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24