Ուսումն ու ուսուցիչները՝ հեռավար․ Հայաստանի տասը մարզերում ուսուցիչների պակաս կա

19.01.2022 21:17
6713

Հայաստանի մարզերից միայն Տավուշում ուսուցիչների պակաս չկա։ Տվյալները Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնինն են։ Ուսուցիչների կարիք ունեն Արագածոտնի մարզում, Լոռիում, Գեղարքունիքում ու Սյունիքում։ 2021թ–ի սեպտեմբերից մարզային ուսուցիչների պակասը լրացնելու համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մարզերում ներդրեց «E-school Armenia» նախագիծը:

«Սա մենթոր դպրոցների ծրագիրն է, որի շրջանակում լուծում ենք մարզային դպրոցներում բացակա ուսուցիչների խնդիրը` հեռավար դասավանդման միջոցով։ Օրինակ, Արագածոտնի մարզի X դպրոցը չունի ուսուցիչ, կապվում է մեզ հետ, հայտնում է, թե որ առարկայի ուսուցչի կարիք ունի և քանի դասաժամ, մենք իրեն կցում ենք այդ առարկան դասավանդող մենթոր դպրոցին, և, օրինակ, քիմիայի դասին աշակերտները գնում են համապատասխան սենյակ, որտեղ միանում է իրենց ուսուցիչը հեռավար եղանակով և անցկացնում է այդ դասը։ Մենք 1 կիսամյակ դասն իրականացնում ենք, հետո էլ շարունակում ենք նաև մյուս կիսամյակում, եթե դեռ ուսուցիչ չեն գտել»,- մանրամասնում է կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար, «E-school Armenia» ծրագրի տնօրեն Ռաիսա Ավետյանը։

Սեպտեմբերին ուսուցչի բացակայությամբ պայմանավորված՝ Հայաստանի շուրջ 101 մարզային դպրոցներում տարբեր առարկաներ չեն դասավանդվել՝ ասում է Ռաիսա Ավետյանը։ Այսօր շահառու դպրոցներն արդեն շուրջ 50-ն են, և շաբաթական 700 ժամ այդ դպրոցներում հեռավար ուսուցում է կազմակերպվում։ Ռաիսա Ավետյանն ասում է՝ մարզերում երկար են փնտրում հատկապես բնագիտամաթեմատիկական առարկաներ դասավանդողների․

«Առաջին խումբը բնագիտամաթեմատիկական առարկաներն են՝ քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն։ Հաջորդում է ինֆորմատիկան։ Մյուս խումբը լեզուներն են՝ անգլերեն, ռուսերեն, ունենք խնդիր նաև գերմաներենի և ֆրանսերենի, որովհետև որոշ մարզային դպրոցներում նաև այդ առարկաներն են դասավանդվում, և այդ մասնագետների կարիքը շատ կա։ Ամենացածր պահանջարկն ունեն դասվարները և հայոց լեզվի ու գրականության, պատմության ուսուցիչները»։ 

Այս ծրագիրը մեկնարկել է 2020թ մարտին։ Կենտրոնում պատմում են․ երբ համավարակի պարտադրանքով կրթությունը կազմակերպվում էր հեռավար, իրենք կրթության շարունակականությունն ապահովելու համար ստեղծեցին «E-school Armenia» նախագիծը։ Սկզբում շուրջ 2000-ից ավելի տեսադասեր են նկարահանել, հետո արդեն հեռավար դասընթացներ են կազմակերպել։ Բացի մարզային դպրոցների աշակերտներից՝ ԿՏԱԿ–ի հեռավար դասընթացներին կարող են մասնակցել նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար ուսուցման կարգին համապատասխանող երեխաները։

«Կարող են լինել ֆորսմաժորային իրավիճակներ՝ տարերային աղետներ, սուր շնչառական հիվանդությունների տարածում, երեխայի երկարատև բուժում, բացակայություն հանրապետությունից։ Կամ, օրինակ, սփյուռքում գտնվող մեր հայրենակիցը ցանկանում է ծանոթանալ հայկական կրթական համակարգին՝ մինչև Հայաստան վերադառնալը։ Բոլոր այս դեպքերում, եթե երեխայի առկա ուսուցումը անհնար է, հեռավար ուսուցման մասնագետները այդ երեխաների համար կազմակերպում են հեռավար դասեր»,– ասում է Կենտրոնի հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ավագ համակարգող Սարիբեկ Միրզոյանը։

2020-2021թվականներին հեռավար կենտրոնացած ուսուցմանը մասնակցել է ավելի քան 5000 աշակերտ։ Հեռավար կրթությունն ունի խնդիրներ, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե դասավանդող ուսուցիչն ինչպես է կազմակերպում դասընթացը։

«Կրթության որակը հիմնականում տուժում է տեխնիկական պատճառներով, կամ որովհետեւ ուսուցիչները պատրաստ չեն հեռավար դաս անցկացնել։ Եթե ուսուցիչը որոշել է նույն ձևաչափով, որով անցկացնում է առկա դասերը, անցկացնել նաև հեռավար դասերը, բնականաբար, դա չի աշխատի։ Հեռավարը դասավանդման այլ ձև և մեթոդաբանություն է ենթադրում։ Մյուս խնդիրն այն է, որ նաև ուսուցիչները պատրաստ չէին հեռավար ուսուցման, ինչը որոշակի հավելյալ հմտություններ է պահանջում։ Եթե երկուստեք պատրաստակամությունը կա, և կա նաև տեխնիկական հագեցվածությունը, միակ խնդիրը մնում է կենդանի շփումը, որը ոչ մի կերպ չի փոխարինվում»,– կարծում է Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում մտադիր են ընդլայնել հեռավար կրթության «E-school Armenia» նախագիծը։ Հայտարարել են նոր մենթոր դպրոցների մրցույթ։ Կարող են դիմել համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներ ունեցող հանրակրթական դպրոցները՝ անկախ գտնվելու վայրից։ Նոր ընտրված դպրոցները հեռավար դասընթացներ կկազմակերպեն դրա կարիքն ունեցող այլ դպրոցների համար։

hy.armradio.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40