Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Toyota Land Cruiser-ը մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

20.03.2020 15:01
1390

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 13։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 99 GD 099 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արտաշատի հիվանդանոցի բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Մինչ տեղում հետաքննչական աշխատանքներ էր կատարում նույն վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Կապան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վարդան Գևորգյանի անվամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

***

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ ավտոմեքենան վարել է Կապան քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վարդան Գևորգյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վ. Գևորգյանը, ուղևորներ՝ Կապան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Ռուբեն Մովսիսյանը, 38-ամյա Նապոլեոն Մովսիսյանը, 32-ամյա Վահե Սարգսյանը և 31-ամյա Աշոտ Խաչատրյանը։

«Արտաշատ» բժշկական կենտրոնում Ա. Խաչատրյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ռ. Մովսիսյանն այս տարվա մարտի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով կոտրվածքներ էր ստացել և տեղափոխվել էր Գորիսի հիվանդանոց ու այսօր նրան Վ. Գևորգյանը իր հարազատների ու ընկերների հետ տեղափոխում էին Երևանի հիվանդանոցներից մեկը, քանի որ նրա մոտ ախտորոշվել էր աջ բազկոսկրի միջինի թվով 3 փակ կոտրվածք՝ տեղաշարժով, իսկ Սյունիքի մարզում մարտի 17-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը Ռ. Մովսիսյանի կինն էր՝ Կապանի բնակիչ՝ 33-ամյա Սվետլանա Խաչատրյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 06։30-ից 07։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 209 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, բախվել էին Honda Fit մակնշի 34 RС 979 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 34 ՏA 062 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի էլ՝ Սիսիանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, և ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները։

Օպերատիվ էին գործել նաև Սիսիանի և Գորիսի հիվանդանոցների բժիշկները։

Օպերատիվորեն ժամանել էին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

 © shamshyan.com 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34