Հայաստանի ժողովրդավարության կտրուկ աճն ու անկումը. Հրապարակվել է V-Dem-ի զեկույցը

18.03.2026 16:03
361

«Թեպետ օրվա քաղաքական լրահոսը շարունակում է հիմնականում սեւեռված մնալ ընթացիկ իրադարձությունների կամ փիար-դրսեւորումների վրա, ես կշարունակեմ ջանքեր գործադրել առկա խնդիրների ավելի խորքային օրակարգերի ուղղությամբ։ Եւ այսպես, երեկ հրապարակվեց V-dem ինստիտուտի տարեկան զեկույցը աշխարհում ժողովրդավարության մասին, որը կրկին արձանագրում է ժողովրդավարության հետընթաց Հայաստանում»,-գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցնում է՝ ժամանակին սրանք այնքան կարեւոր զեկույցներ էին Նիկոլի համար, որ նա նույնիսկ հրապարակավ հիշատակում էր եւ հղում անում իր համար շահեկան հատվածական գնահատականների վրա։

«Հիմա նա լռում է, որովհետեւ անգամ բարենպաստ գեոպոլիտիկ քամիների դեպքում հնարավոր չէ թաքցնել երկրի շարունակվող բռնապետացումը։

Եվ դրա հերթական դրսեւորումներից էր Արմինե Օհանյանի հանդեպ զավեշտալի քաղաքական հետապնդումը։

Նիկոլը նմանվում է թմրամոլի, ում իր արեւմտյան կուռատորները խորհուրդ են տալիս թուլացնել ճնշումները (տնային կալանքների կիրառում բանտայինների փոխարեն եւ այլ «թեթեւացումներ») , բայց նա, մեկ է, զուգահեռ «քթերն է քաշում» նոր քաղաքական հետապնդումները ադրենալինը։

Վերադառնամ զեկույցին։ Արդեն ասել եմ, որ, օրինակ, «լիբերալ ժողովրդավարության ցուցիչով» մեկ տարվա ընթացքում Հայաստանը նահանջել է 10 հորիզոնականով՝ 76-ից դեպի 86-րդ։

Իսկ հիմա նայեք կցված սլայդին, ըստ որի ժողովրդավարության անկման ուժգնությամբ Հայաստանը 6-րդն է աշխարհում։

Նիկոլ, շնորհավորում եմ։

Բայց էլի տեղ կա կատարելագործվելու որպես բռնապետ, ջանք գործադրիր, որ բռնապետականացողների եռյակում լինես։

Դու կարող ես։ Մնում է մենք թույլ չտանք»,-գրում է Աշոտյանը։

 

Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շատ արդյունավետ էին․ Ռուբիո

10.11.2026 19:42

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

10.11.2026 19:38

Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել. Լավրով

10.11.2026 17:42

Հպարտանում եմ իմ ծնողներով․ եթե նրանք ողջ լինեին, նրանք էլ կհպարտանային ինձանով

10.11.2026 16:49

Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. էլ ի՞նչ ավելի լավ ընկեր, քան Հայաստանը. Իրանի փոխնախագահ

10.11.2026 16:33

Թուրքիան ավարտել է ՀՀ-ի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

10.11.2026 16:13

ՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծը. Լավրով

10.11.2026 16:01

ՀՀ-ն չի ծանուցել ԱՊՀ-ին կազմակերպությունից դուրս գալու ծրագրերի մասին. Սերգեյ Լեբեդև

10.11.2026 14:31

2027 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները չեն բարձրանա․ ինչո՞ւ

10.11.2026 14:11

Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը

10.11.2026 12:48

ԶՊՄԿ-ն երկրորդ անգամ հովանավորում է CASE KEY կրթական ծրագիրը

10.11.2026 11:47

Բանտում մшհացել է «Ուժեղ Հայաստանից» Արսեն Գևորգյանը

10.11.2026 11:34