ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները, որոնք անցկացվել են Աբու Դաբիում՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, բնորոշել է որպես «շատ արդյունավետ»։
Ըստ նրա՝ Վաշինգտոնը կարծում է, որ կայուն կարգավորման հասնելու համար եվրոպացի գործընկերները նույնպես ի վերջո պետք է միանան այս եռակողմ բանակցություններին։
Ռուբիոն նշել է, որ եվրոպական երկրների ներգրավվածությունն այս գործընթացում կարևոր է հակամարտության երկարաժամկետ լուծման համար։
Հիշեցնենք՝ նոյմբերի 10-ին Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունները։
yerkir.am