Խոշորացված համայնքներում մեկնարկել են ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրերը

16.05.2017 17:26
1755

ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում եւ ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ, մի շարք խոշորացված համայնքներում արդեն մեկնարկել է շուրջ 2 մլն 580 հազար ԱՄՆ դոլարի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների տրամադրման գործընթացը:

Մասնավորապես, Սյունիքի մարզի Տաթեւ, Տավուշի մարզի Դիլիջան եւ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներին տրամադրվել են կոմբայններ, ավտոգրեյդերներ, բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ, աղբատար մեքենաներ, ինքնաթափ բեռնատարներ եւ այլ տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ:

Առաջիկայում համայնքները կստանան նաեւ այլ տեխնիկական միջոցներ, միկրոավտոբուսներ, բոլոր բնակավայրերում կկառուցվեն կանգառներ: Նախատեսվում է համայնքներում կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղիներ:

Ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքները կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլար արժողության (ԱՄՆ-ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար եւ ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար) առաջին անհրաժեշտության մեքենաներն ու տեխնիկական միջոցները:

Մնացած խոշորացված համայնքներում կազմակերպվել են մասնակցային հանդիպումներ եւ քննարկումներ, որոնց արդյունքում գույքագրվել են վերհանված կարիքներն ու խնդիրները:

ՏԿԶ նախարարությունում գործող փորձագիտական խմբի կողմից արդեն հաստատվել են Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորհայք, Ջերմուկ, Մեղրի խոշորացված համայնքների՝ ընդհանուր առմամբ 2 մլն, 670 հազար ԱՄՆ դոլարի ծրագրերը: Գորիս, Տեղ, Նոյեմբերյան, Կողբ, Այրում, Ամասիա, Աշոցք, Սարապատ եւ Արփի միավորված համայնքների՝ 5 մլն, 950 հազար ԱՄՆ դոլար արժողության ծրագրային առաջարկները գտնվում են նախնական գնահատման փուլում:

Ներդրումային ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը համարվում է վերը նշված ծրագրերի իրականացման համակարգողը:

mtad.am
16.05.2017

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10