Խոշորացված Տաթեւ համայնքում գյուղատնտեսությունը հետընթաց է ապրում (լուսանկարներ)

24.07.2019 23:34
1520

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքը առաջին խոշորացված համայնքներից մեկն է: 2016 թ-ի փետրվարին իրականացված խոշորացման ժամանակ Տաթեւին միացավ 8 գյուղ:

Տաթեւի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ: Տաթեւ եւ հարակից համայնքներում զարգացած է նաեւ տուրիզմը:

Համայնքապետ Մուրադ Սիմոնյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ անասնապահությունը տարիների ընթացքում հետընթաց է ապրում տարածաշրևջանում. «Ակնհայտ առաջխաղացում չկա անասնապահության մեջ: Մեր երիտասարդներն այսօր խուսափում են անասնապահությամբ զբաղվել, չնայած որ եկամտաբեր է: Եթե միս էլ արտադրեն, կաթ էլ արտադրեն, ամբողջությամբ կռեալիզացվի: Մարդիկ կան, ովքեր գալիս, գյուղից հավաքում, տանում են, ճիշտ է՝ մթերման գնից դժգոհում են բնակիչները, որ անգամ ջերմուկից է էժան, բայց դե հիմա ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա՝ նշելով, որ դաշտավարությամբ եւս բնակչության փոքր թիվն է զբաղվում:
 
 

Լուսանկարում՝ Մուրադ Սիմոնյան

Խոշորացված համայնքի ղեկավարն ասում է, որ թեպետ արտագաղթ չկա, սակայն շատերը մեկնում են Կապան եւ Քաջարան՝ կոմբինատում աշխատելու. «Չնայած գիտեն, որ որոշակի առողջական խնդիրներ կունենան, սակայն գերադասում են այնտեղ աշխատել ու ապրել, քան թե գյուղատնտեսությամբ զբաղվել»:

«Սատանի կամուրջ» կոչվող հատվածից մինչեւ Տաթեւի վանական համալիր տանող ճանապարհը թեպետ հիմնորոգվել է միայն վերջերս, սակայն համայնքի ճանապարհները ամբողջությամբ անմխիթար վիճակում են: Համայնքի ղեկավարի խոսքով՝ համայնքի ներսի ճանապարհները հիմնանորոգելը բավականին խնդիրներ է առաջացնում՝ կապված աշխարհագրական դիրքի ու նեղ լինելու հետ. «Մենք խճապատում ենք, սելաֆը գալիս քշում, լցնում ա ձորը, անգամ գրեյդեր տեսակի ծանր տեխնիկան չի կարողանում գնալ հարթեցնել»:

Նոր կառավարության ուշադրությունից խոշորացված համայնքի ղեկավարը գոհ է, ասում է՝ ծրագրեր ու նախագծեր կան, դրանց մի մասն արդեն ընթացքի մեջ է:

Խոշորացված համայնքի ղեկավարն ասում է, որ բնակչության հիմնական դժգոհությունն ու պահանջը աշխատատեղեր բացելն է, որը, սակայն, համայնքի ուժերից վեր է. «Դա պետք է կառավարության ու բարերարների միջոցով իրականանա, ինչքան էլ հարցը բարձրացնում ենք, մեզ ասում են, որ գյուղում գյուղացին պետք է գյուղատնտեսությամբ զբաղվի, բայց մարդիկ աշխատատեղ են ուզում, արտադրամասեր են ուզում, հիմնական դժգոհությունը դա է: Անծայրածիր վարելահողեր ունենք, մշակողներն էլ զլանում են էդ մշակածից ու ստացած բերքից տարեկան 5000 դրամ հողի հարկ վճարել»:

160 մլն դրամ բյուջե ունեցող Տաթեւ համայնքում սեփական եկամուտների հավաքագրման հարցը լուրջ է. «Ընկնում ենք դռնեդուռ, խնդրում, աղաչում ենք, որ բերեն տան, դեռ մտածում են, թե կառավարությունը պետք է սառեցինի ու զրոյացնի իրենց պարտքերը»,-ասում է համայնքապետն ու վերհիշում տարիներ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից համայնքների սեփական եկամուտների պարտքերը զրոյացնելը. «Վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ հին պարտքերն ու ապառքները 2008թ-ի զրոյացրեցին, պարտաճանաչ հարկ վճարողները նեղացան ու նեղվեցին, թե ինչու իրենք պետք է տային, եթե պետք է զրոյանար, այսօր էլ արդեն իրենք չեն վճարում՝ մտածելով, թե մեկ է՝ հեչ ա արվելու: Համայնքի եկամուտներին կառավարությունը իրավասություն չուներ խառնվեր, առավել եւս՝ զրոյացներ»:

Լուսանկարները՝ «Հայկական Ժամանակ»-ի

armtimes.com

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24