Խոսք Ամանորի

27.12.2016 10:50
2903

Հարգարժան սյունեցիներ

Հաշված օրեր անց 2016 թվականը կդառնա պատմություն: Անցնող տարին Հայաստանի ու հայության համար լի էր կարեւոր իրադարձություններով: Տոնելով մեր անկախության 25-ամյակը՝ մենք եւս մեկ անգամ վերահաստատեցինք, որ մեր անվտանգ գոյության եւ բարգավաճման գրավականն անկախ հայկական պետականությունն է: Մենք դա ապացուցեցինք ոչ միայն գործով, մեր պատրաստակամությամբ, ներդրած ջանքերով, այլ նաեւ կյանքի գնով, ինչի վկայությունն ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ հերթական անգամ հայ ժողովուրդն ու հայ զինվորն ապացուցեցին սեփական հողում ապրելու իրավունքի համար պայքարելու իրենց հաստատակամությունը: Բնականաբար, ողջ հայ ժողովրդի ներդրման մեջ այս գործում իրենց պատվարժան ներդրումն ունեցան Սյունիքն ու սյունեցիները, ովքեր առանց մեկ վայրկյան իսկ երկմտելու, ձեռնամուխ եղան Արցախի անվտանգության ապահովման գործին:

Չնայած դժվարություններին՝ մեզ հաջողվեց ապահովել Արցախի ու Հայաստանի միջեւ կենսական կապը, իսկ մեր սյունեցի աշխարհազորայիններն էլ իրենց կյանքի գնով ապացուցեցին, որ հայրենիքի սահմաններն ամուր ու կուռ են, ինչպես միշտ: Մենք ցավում ենք կորստի համար եւ գլուխ խոնարհում մեր բոլոր նվիրյալ մարտիկների շիրիմներին:

Սիրելի հայրենակիցներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարին ու Սուրբ ծնունդը:

Ավարտվող տարին պատշաճ առիթ է ամփոփելու մեր ձեռքբերումները եւ ուղենշելու անելիքները:  Անցնող տարում մեզ հաջողվել է գրեթե 100 տոկոսով իրականացնել պետական բյուջեից մարզին հատկացված միջոցներով նախատեսված բոլոր ծրագրերը՝ ընդհանուր 8.2 մլրդ դրամ արժողությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2016 թվականին մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել մարզում գործող ձեռնարկությունները: Բավական է նշել, որ միայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից մարզում իրականացվել են շուրջ 350 մլն դրամ արժողությամբ սոցիալական, ենթակառուցվածքային ու բարեգործական ծրագրեր:

Հարկ եմ համարում ընդգծել, որ գալիք տարում մենք եւս հանձնառու ենք լայն թափով իրականացնել մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մեր գերակայությունների թվում է շարունակելու լինել հավելյալ ներդրումների ներգրավումն ու մեր ռեսուրսների արդյունավետ դիվերսիֆիկացիան:

Միանալով Ձեր օջախներում շուտով հնչելիք բազմաթիվ շնորհավորանքներին, հարգելի սյունեցիներ, ուզում եմ խոստովանել, որ իմ մեծագույն ցանկությունն է՝ տեսնել մեր միասնական ջանքերը, նվիրումն ու պատրաստակամությունը մեր մարզի ու պետության զարգացման գործում:

Թող գալիք տարին մեզ համար լինի առանցքային ու բեկումնային ձեռքբերումների տարի:

Թող 2017 թվականը Ձեր ընտանիքների համար լինի հաջողությունների տարի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ

 

Սիրելի՛ բարեկամներ

Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը։ Մենք հրաժեշտ ենք տալիս աշխատանքային ձեռքբերումներով նշանավորված, պատերազմական տագնապներն ու դժվարությունները հաղթահարած տարվան՝ հավատով, որ 2017 թվականը Հայաստան-Արցախի, Սյունյաց երկրի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, մեր ընտանիքների համար դառնալու է նոր նվաճումների նախադուռ:

Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը որդեգրել է ինչպես իր աշխատակիցների ու նրանց ընտանիքների, այնպես էլ տարածաշրջանի բնակչության հանդեպ բարձր սոցիալական պատասխանատվության քաղաքականություն։ Մենք՝ Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցած, շարունակելու ենք իրականացնել սոցիալական եւ բարեգործական բազմաթիվ հասցեական ու ծավալուն ծրագրեր՝ ուղղված աշխատավոր մարդկանց հանգստի կազմակերպմանը, բժշկական սպասարկման եւ կյանքի որակի բարելավմանը։ Կոմբինատը 2017 թվականին եւս հովանավորելու է հանրային մի շարք ծրագրեր՝ դրանով իսկ օժանդակելով հայրենիքի պաշտպանունակության ամրապնդմանը, մշակույթի, գիտության, կրթության, բժշկության, սպորտի, քաղաքաշինության զարգացմանը։

Մենք շահագրգիռ ենք, որ ձեռնարկության աշխատակիցները, նրանց ընտանիքները, բոլոր սյունեցիներն ապրեն բարեկարգ քաղաքներում ու շեներում, հարմարավետ տներում եւ բնակարաններում, ունենան կայուն աշխատանք, իրենց ազատ ժամանակը հետաքրքիր կազմակերպելու, երեխաներին լավ դպրոցներում ուսումնառության տալու եւ նրանց հետագա կրթությունն ապահովելու հնարավորություն։

«Բարեկեցություն բոլորի համար» կարգախոսը հայրենիքի հոգսերով ապրելու մեր սկզբունքային դիրքորոշման  ուղենիշն է լինելու նաեւ գալիք տարում։

Թանկագի՛ն հայրենակիցներ, ի սրտե շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, բոլորիդ մաղթում եմ խաղաղ ու ստեղծարար օրեր, հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքում։

Շնորհավոր Նոր տարի։

ՄՀԵՐ ՊՈԼՈՍԿՈՎ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

 

Հարգելի սյունեցիներ

Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին եւ Սուրբ ծնունդը: Ցանկանում եմ, որ 2017թ. լինի սյունեցիների եւ ողջ հայ ժողովրդի համար հաջողությունների եւ հաղթանակների տարի: Հասնենք էլ ավելի մեծ բարձունքների բոլոր ասպարեզներում, եւ թող մեր երկիրը շարունակի ծաղկել ու հզորանալ: Թող այս հին տարին տանի Ձեզանից բոլոր տխրություններն ու դժվարությունները, իսկ գալիք տարին բերի ուրախություն, երջանկություն եւ բարեկեցություն Ձեր ընտանիքներին:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:

ՎԱԶԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական

Սիրելի սյունեցիներ

Կապանի լեռնահարստացման կոմբինատի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդի տոների առթիվ, մաղթում՝ ամուր առողջություն, բազում հաջողություններ եւ անսահման երջանկություն:

Ամանորը լավ հնարավորություն է ամփոփելու անցնող տարվա արդյունքները, գնահատելու ձեռքբերումներն ու վերլուծելու բացթողումները, նոր լավատեսությամբ եւ ավյունով ծրագրելու անելիքները: «Պոլիմետալի» ժամանակակից տեխնոլոգիաների, որդեգրած առաջադեմ չափորոշիչների, Կապանի ԼՀԿ-ի՝ տասնամյակներով հղկված բարոյական ու աշխատանքային ավանդույթների եւ քարից հաց քամող հայի աշխատասիրության համատեղումն ամենամոտ ապագայում անճանաչելիորեն բարեփոխելու են կոմբինատը: Այս առիթն օգտագործելով՝ եւս մեկ անգամ ընդգծում եմ՝ «Պոլիմետալը» պահպանում եւ զարգացնում է կոմբինատ-համայնք հարաբերություններում արդեն ձեւավորված բարին ու դրականը եւ ուշադիր ուսումնասիրում նախկին փորձը՝ դրանից դասեր քաղելու եւ կոմբինատի գործունեությունը բնապահպանական, սոցիալ-տնտեսական տեսանկյուններից անշեղորեն բարելավելու նպատակով:

«Պոլիմետալի» ներկայությունը ձեր տարածաշրջանում առաջիկայում դուք կզգաք ավելի ու ավելի առարկայորեն: Տարեմուտին Կապանի ԼՀԿ-ն, ղեկավարվելով «Պոլիմետալի» սոցիալական քաղաքականության սկզբունքներով, սոցիալ-տնտեսական համագործակցության համաձայնագիր կնքեց Կապան համայնքի հետ, որում երկարատեւ ու մանրամասն վերլուծության հիման վրա ներառվել են համայնքի համար ամենահրատապ եւ անհետաձգելի լուծում պահանջող խնդիրները: Համաձայնագրի կենսագործումը կլինի ձեր տեսադաշտում, ձեր վերահսկողության ներքո, դրա արդյունքները ձերն են, դա արվելու է ձեզ համար:

Ամանորն ամենաջերմ եւ բարի տոներից է մեր կյանքում, որը բոլորս նախընտրում ենք նշել ընտանիքում՝ հարազատների միջավայրում:

Եվս մեկ անգամ շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ, թո՛ղ խաղաղ լինի հայոց երկինքը, թո՛ղ բոլորիդ օջախներում զրնգա մանկան կենսախինդ ծիծաղը, թո՛ղ ձեր ընտանիքներում տիրեն համերաշխությունն ու հարազատական ջերմությունը:

ԴՄԻՏՐԻ ՈՒՇԿՈՎ
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

Աղազարյանը վերջնական որոշեց Փաշինյանին մերժել. մանդատը վայր չի դնի

02.12.2024 22:01

Կապանում տեղի կունենա գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդես

02.12.2024 19:43

ԲԴԽ-ն նոր նախագահ ունի

02.12.2024 19:12

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հովհաննես Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի համար․ ՌԴ դեսպանատուն

02.12.2024 19:06

Սյունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում այս տարվա նոյեմբեր ամսին ծնվել է 96 երեխա՝ 49 տղա, 47 աղջիկ

02.12.2024 17:24

Յուրիկ Ստեփանյան. մենախոսություն

02.12.2024 16:08

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

02.12.2024 15:47

ԳՈՐԻՍՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԸ

02.12.2024 15:38

Վերիշեն բնակավայրում ավարտին են մոտենում ոռոգման նոր ջրագծի կառուցման աշխատանքները

02.12.2024 15:35

Տաթև-Լծեն ճանապարհին իրանական բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է

02.12.2024 15:32

Շիշկերտում չորս ընտանիք է մնացել, ակոռի դարձած Մազրայում՝ մի մենակյաց, իսկ Կեմանց գյուղատեղին այլևս քչերն են հիշում

02.12.2024 15:04

Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր

02.12.2024 14:57