Նաև որոշվեց «Կապանի արքայադուստր» մրցույթի հաղթողը

02.07.2025 16:13
1332

Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում հուլիսի 1-ին տեղի ունեցավ «Միսս և միստր Կապան-2025» գեղեցկության, նորաձևության, տաղանդի և հմայքի մրցույթ-փառատոնը, որ միշտ հրճվանքի և գեղագիտության պահեր է պարգևում հանդիսատեսին։ Մրցույթ-փառատոնի պատվավոր հյուրն էր գեղեցկության և նորաձևության համաշխարհային լիգայի նախագահ, «Միսս և միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ, «Միսս 7 մայրցամաք» մրցույթ-փառատոնի հեղինակ և հիմնադիր, «Թոփ մոդել Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Աշոտ Խաչատրյանը։

Մինչ միջոցառումը սկսվելը փառատոնի կազմակերպիչները և նախորդ փառատոների մրցանակակիրները մշակույթի կենտրոն մտան՝ անցնելով կարմիր գորգի վրայով։ Այս անգամ մրցույթն անցավ տարիքային երկու խմբով՝ 3-5, 6-12 տարեկաններ։ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հովանավորությամբ առաջին անգամ անցկացվեց «Կապանի արքայադուստր» մրցույթը՝ 16-27 տարեկան գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Միսս և միստր» միջազգային կազմկոմիտեի Սյունիքի մարզի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը ողջույնի խոսքում նշեց, որ մրցույթ-փառատոնը երիտասարդ սերնդին ինքնաճանաչման, ինքնադրսևորման  հնարավորություն է ընձեռում։ Նա հընթացս երախտագիտություն հայտնեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանին։  

Մրցույթի մասնակիցները հանդես եկան  երեք փուլով՝ գեղաքայլք (դեֆիլե), այնուհետև ցուցադրեցին ռիթմիկ և ժողովրդական պարեր, երրորդ փուլը՝ դասական ոճն էր, որի շրջանակում եղան պարահանդեսային պարեր։ Հեղինակավոր ժյուրիին բաժին էր ընկել գնահատել մասնակիցների արտաքին տեսքը, կեցվածքը, պահելաձևը բեմահարթակում, դերասանական ձիրքը, ժպիտը և նրբագեղությունը։

Երկու ժամ շարունակ մրցույթը հաճելի լարվածության մեջ պահեց հանդիսատեսին։ Երբ ամփոփում էին արդյունքները, ներկաների համար հանդես եկան մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիայի սաները և երգչուհի Թերեզա Մարտիրոսյանը։ Վերջում հայտնի դարձան մրցանակակիրները, իսկ Կապանի արքայադստեր թագին և մրցանակին արժանացավ Շուշան Ոսկանյանը։

Ըստ արժանվույն գնահատվեց հանդիսավար և պարուսույց Էրիկ Քոչարյանի ավանդը փառատոնի կայացման և անցկացման գործում, ով արժանացավ «Միսս և միստր» միջազգային կազմկոմիտեի պատվոգրին։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40