Կիրականացվեն Քաջարանի թունելի կառուցման և Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքներ

25.07.2024 19:56
765

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության հաղորդագրությունից։

«Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև նախատեսվում է կնքել վարկային համաձայնագիր, որով Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից կտրամադրվի 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ԱՄՆ դոլարի չափով ներդրումային վարկ «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար։

Ծրագրի նպատակն է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի հատվածում տարանցիկ փոխադրումների ներուժի բարձրացումն ու վթարայնության նվազեցումը։ Ծրագրով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:

Թեմայի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար գնել Սանոսյանը ներկայացրել է որոշ տվյալներ, թե Հյուսիս-հարավ ճանապարհի մյուս հատվածներում իրականացվող աշխատանքներն ինչ փուլում են։ «Աշտարակից Գյումրի առաջին կտորը 8 կմ է, որը շինարարության ակտիվ փուլում է, և հավանաբար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կավարտենք շինարարությունը։ Հաջորդը՝ 34 կմ է, որը նախատեսված է ավարտել 2025թ. ամռանը, հաջորդ կտորը 18.7 կմ է՝ Թալին-Լանջիկ հատվածն է, որն ավարտված է, և ևս մեկ կտոր Լանջիկից դեպի Գյումրի՝ մոտ 23 կմ է, որը կավարտվի այս տարեվերջին։

Եթե 34 կմ-ն էլ հաջորդ տարի ամռանն ավարտենք, ապա հաջորդ տարի կունենանք Երևանից դեպի Գյումրի ամբողջովին կառուցված Հյուսիս-հարավ: Այս տարի այդ ճանապարհի վրա ևս որոշ հատվածներ մենք կբացենք երթևեկության համար, բայց միակողմանի, ամբողջը կավարտենք հաջորդ տարի ամռանը։

Հիմա այս խնդիրները լուծելուց և շինարարական պրոցես սկսելուց հետո, մենք Ձեզ հետ միասին կենտրոնացել ենք արդեն հարավային կտորների ուղղությամբ տարվող աշխատանքների վրա։ Եվ առաջին կտորը, որտեղ շինարարություն կա, դա Հայաստան-Իրան սահմանից սկսած Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածն է, որտեղ ակտիվ շինարարության փուլ է, և այս պահին Հայաստանի ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214 մլն դոլար արժեքով»,- ներկայացրել է ՏԿԵ նախարարը և հավելել, որ մյուս հատվածը, որը կհաջորդի Ագարակ-Քաջարանին, դա Քաջարանի թունելն է, որի մասին խոսվեց և որին կհաջորդի Քաջարան-Սիսիան 60 կմ հատվածը»,- նշված է հաղորդագրության մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40