Խոսք հիշատակի. Արարատ Դավթյան

19.01.2023 11:25
2421

Տևական հիվանդությունից հետո հավերժի ճամփան բռնեց Կապանում հարգված անձնավորությունը՝ Արարատ Անուշավանի Դավթյանը: Դադարեց  բաբախել սիրտը մի մարդու, ում աշխատանքային գործունեությունը կապված էր շինարարության հետ:

Ծնվել է 1948 թ. Կապանում: Միջնակարգ կրթությունն ու զինծառայությունն ավարտելուց հետո շինարարաի մասնագիտություն է ստացել Կապանի շինարարական տեխնիկումում՝ գերազանց առաջադիմությամբ, այնուհետև ուսումը շարունակել է Բրյանսկում: Երկար տարիներ աշխատել է Կապանի քաղխորհրդի գործկոմի կապիտալ շինարարության բաժնում՝ ինժեներ, 1997-ից Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնում էր՝ որպես  առաջին կարգի մասնագետ է աշխատել մինչև 2006 թվականը: Այնուհետև աշխղեկի մասնագիտությամբ տարբեր շինարարական կազմակերպություններում է գործունեություն  ծավալել, իր փորձն ու գիտելիքները ծառայեցրել հայրենի եզերքի կառուցապատմանը: Այնուհետև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում էր՝ տեխնիկական վերահսկիչ:

Արարատ Դավթյանը հանապազօրյա կյանքում և միջանձնային հարաբերություններում իրեն դրսևորել է որպես համեստ, զգայուն ու ուրիշի ցավին արձագանքող անձնավորություն: Այդպիսին էլ կմնա իրեն ճանաչող կապանցիների սրտերում, ով գեթ մեկ անգամ շփվել է նրա հետ:

Եվս մի պարկեշտ մարդ պակասեց կատարելությունից հեռու և ցնցումներով լի  մեր կյանքից:

Երկնային թագավորությունում լույսերի մեջ լինես, Արարատ Դավթյան:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40