Խոսք հիշատակի. Սեդա Մուրադյան

03.09.2024 14:14
2772

Սեպտեմբերի 3-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց առողջապահության բնագավառի երախտավոր, Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի Սեդա (Լյուսյա) Ղևոնդի Մուրադյանը։ «Սիրում էի մարդկանց օգնել», - այսպես է ժամանակին հիմնավորել մասնագիտության ընտրությունն բժշկուհի Սեդան, ով անցել է առողջապահության բնագավառի ղեկավարի ծառայողական բոլոր աստիճաններով։

Ծնվել է 1936 թ. դեկտեմբերի 21-ին Գորիսում։ 1952-ին ոսկե մեդալով ավարտել է Գորիսի թիվ 1 դպրոցը, նույն տարում ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Բուհը 1958-ին ավարտելուց հետո նշանակվել է Քաջարանի հիվանդանոցի մանկաբույժ, իսկ 1966 թ. Ղափանի քաղաքային պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ։ 1972-96 թթ. աշխատել է Ղափանի շրջանային պոլիկլինիկայի վարիչ, 1966-2015 թթ.՝ Կապանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ` մեթոդական աշխատանքների գծով և ԷԿԳ-ի բժիշկ։

Սեդա Մուրադյան բժշկին աշխատանքում և հանապազօրյա կյանքում բնորոշ են եղել ուշադիր և հոգատար վերաբերմունքը բոլորի հանդեպ, ժողովրդին անմնացորդ ծառայելու սկզբունքով առաջնորդվելը:  Հետևաբար անպակաս են եղել սերն ու հարգանքը թե´ կոլեկտիվի, թե´ քաղաքի բնակիչների կողմից։

 Մարդկանց հետ փոխհարաբերություններում Լյուսյա Ղևոնդովնան անկեղծ ու անմիջական էր, հաճելի զրուցակից, հաճախ էր դիմում կատակի և հումորի «ժանրին»։ Ապրած կյանքում իրեն երջանիկ կին է համարել, քանզի շրջապատված էր որդիներով, հարսներով ու թոռներով, վայելում էր նրանց սերն ու հոգատարությունը։

Հարգված բժշկուհին նաև հասարարական աշխատանքներ է կատարել՝ քաղխորհրդի պատգամավոր, հիվանդանոցի կուսակցական կազմակերպության քարտուղար։

Սեդա Մուրադյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ից սկսած, Գրիգոր Արզումանյան 111/2 հասցեում գտնվող «Վերնատուն» սգո սրահում, հուղարկավորումը նույն տեղից՝ սեպտեմբերի 5-ին։

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը վշտակցում է Սմբատ Օրբելյանին և հանգուցյալի հարազատներին ու մտերիմներին։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40