ՊՐԾԱԾԸ

20.08.2015 12:11
4110

Պարզվում է` Կապանում Սասուն Մանուկյան անուն-ազգանունով մի գոյություն կա:

Պարզվում է նաեւ, որ այդ գոյությունն ամեն գնով ուզում է ճանաչում ձեռք բերել իրենց քուչի սահմաններից դուրս, ինչի համար ոչնչի առաջ կանգ չի առնում եւ բարոյականության սահմաններ չի ճանաչում:

Մի բան էլ է պարզվում. այդ գոյությունն իր հեղինակած նյութերն ընթերցելի ու պահանջված դարձնելու համար զուգահեռաբար եւ պարբերաբար հրամցնում է Սուրեն Խաչատրյանի եւ Սամվել Ալեքսանյանի միջեւ 2004-05թթ. փոխանակված բանավիճային հոդվածները՝ առանց նշելու հոդվածների հրապարակման ժամկետները (թարսի պես վերջիններս էլ ուշադրություն չեն դարձնում տղայի այդօրինակ ջանքերին):

Եվ ահա այդ տղան օգոստոսի 19-ին հոդված է զետեղել «Մարզկենտրոն Կապան» ակումբի անդամներին սպասարկող կայքում: Վերնագիրը` «Գյուղատնտես-կոլխոզնիկ-խմբագրի» ֆիզկուլտուրնիկ տղան չպետք է պետական կրթական հաստատություն ղեկավարի»:

Փոքրիկ անդրադարձ այդ հոդվածին:

Նախ` շնորհակալություն Ս.Մ.-ին` հորս այդպես արժեւորելու համար` գյուղատնտես, խմբագիր… (ի դեպ, ըստ բազմաթիվ գիտնականների ու փորձագետների՝ շատ լավ խմբագիր, ճանաչում ունեցող խմբագիր, Սյունիքում մարզային լրատվամիջոցների հիմնադիր-խմբագիր): Ավա՜ղ, չի հասցրել կոլխոզնիկ լինել: Պապս ու տատս են կոլխոզնիկ եղել` մի քանի հարյուր միլիոն մարդկանց պես: Եվ պատմում էին, որ կոլխոզում միայն աշխատանքի դիմաց էին վարձատրվում` աշխօրով: Անգամ Կապանում բանսարկուները, «ստուկաչները» կոլխոզում տեղ չունեին եւ չէին վարձատրվում (ինչպես մերօրյա Կապանում):

Դե իսկ խմբագրի որդին` տողերիս հեղինակը, չպետք է կրթական հաստատություն ղեկավարի, քանի որ համարձակվել է քոլեջի սաներին պաշտպանել փորձյալ բանսարկուից ու զրպարտչից:

Խմբագրի որդին չի կարող կրթօջախի տնօրեն լինել մեկ այլ պատճառով եւս. Ռուսաստանի խորքերում մի քանի մանեթով դիպլոմ առնելու փոխարեն տասը տարի ժամանակ է կորցրել եւ Հայաստանում երկու բուհ ավարտել` դրանով իսկ վատ օրինակ ծառայելով աճող սերնդին:

Համ էլ տնօրեն ասվածը պետք է տակառի տեսք ունենա, հաստ վիզ, բթացած ուղեղ, հռչակավոր հարբեցող լինի եւ երկրորդ բաժակից հետո պիտի կարողանա բարձրաձայն ու աղիողորմ լացել, թե չէ ֆիզկուլտուրնիկ…

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, ի՞նչու է Կապանի բնակիչներից մեկն աղմկում եւ փահլեւանի պատրանք ստեղծելու մարզանք անում:

2015թ. մայիսի 4-ին «Սյունյաց երկիր» թերթի կայքում հոդված եմ հրապարակել` «Կրթության մասին փորձում է դատողություններ անել Կապանում «ստուկաչ» մականունով հայտնի բակային գործիչը» վերնագրով:

Հոդվածը գրելու պատճառ կար. մի քանի հոգի (ծպտված ստորագրությամբ) փորձել էին արատավորել մեր ուսանողներից երեքի պատիվն ու արժանապատվությունը, ովքեր իբր մասնակցել են ինչ-որ գողության, ինչի վերաբերյալ, սակայն, իրավապահները դեռեւս հետաքննություն անգամ չէին վարել. պարզ չէր, թե ուսանողներն ինչ հանցանք կամ զանցանք են թույլ տվել: Եվ քանի որ անստորագիր էին սոցիալական ցանցում հայտնված նմանատիպ նյութերը, ես իմ արձագանք-հոդվածում բնութագրեցի ծպտյալի այդ տեսակը` կոնկրետ անուններ չնշելով:

Կապան քաղաքի վերոհիշյալ բնակիչը, սակայն, օրեր անց հայտարարեց, թե իմ հեղինակած հոդվածն իսկ եւ իսկ իր մասին է, ու գնաց դատարան:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեք նիստ է արդեն կայացել (վերջին նիստին հայցվորի ներկայացուցիչը չէր եկել): Եվ դատարանն առաջին իսկ նիստում պարզագույն մի խնդիր է առաջադրել հայցվորին` ինչի՞ց եք ենթադրում, որ հոդվածը Սասուն Մանուկյանի մասին է: Եվ ոչ մի ողջամիտ պատասխան…

Ի դեպ, դատական առաջին նիստում հայցվորը հրաժարվեց հայցադիմումի մեջ սկզբնապես իրեն վերագրված «գործարար համբավ» որակումից. ինքը հերքեց իր իսկ գրածը, թե իբր գործարար համբավ ունի:

Հիմա հայցվոր Սասունը հայտնվել է անհարմար վիճակում. պետք է ապացուցի, որ հոդվածն իր մասին է, որ Կապանում «ստուկաչ» մականունով հայտնի բակային գործիչն ինքն է եւ ոչ ուրիշը:

Ցայտնոտում հայտնվածի հոգեվիճակն էլ, ըստ էության, պատճառ է դարձել վերը նշված հոդվածի:

Ծանր հոգեվիճակում հայտնվածին շատ լավ հասկանում եմ եւ նրա մտավարժանքի ամեն մի նախադասությանն անդրադառնալը մեծագույն ամոթ եմ համարում ինձ համար, մանավանդ որ նախադասությունների մեծ մասի ասելիքն այդպես էլ չի հասկացվում` մի քանի անգամ ընթերցելուց հետո նույնիսկ: Գործընկերներս էլ շատ տեղին հորդոր հղեցին` «Թող մարզի 150 հազար բնակչից մեկն էլ` Կապանի իրենց քուչայից, չընդունի Գորիսի պետական քոլեջի տնօրենին, մանավանդ որ, ինչպես երեւում է, այդ տղան ծանր հոգեվիճակում հայտնվածի տպավորություն է թողնում»:

Հատկապես վերջին մտքի հետ դժվար է չհամաձայնել: Դրանում, երեւի թե, ես էլ մեղք ունեմ: Եթե շուտ իմանայի, որ Սասուն Մանուկյանը, Կապանի իր պուճախում նստած, ապրում է իմ գործերով եւ երազանքներ հյուսում իմ անհաջողությունների մասին, ապա մի քանի վրիպակ եւ ձախողում թույլ կտայի, որպեսզի նա դուրս գար այդ հոգեվիճակից եւ հրճվանք ապրեր: Ասենք, հավաստագիր ստանալիս գրավոր ու բանավոր հարցերից մի քանիսին չէի պատասխանի կամ պետական համալսարանի ավարտական քննություններին ինչ-որ պարտքեր կթողնեի կամ մագիստրատուրայում սովորելու հայտ չէի ներկայացնի կամ քոլեջի ընդունելության գործերն այդքան հաջող չէի կազմակերպի կամ ուսանողներին ու գործընկերներիս կարգելեի սոցցանցում իմ մասին որեւէ դրական գրառում անել…

Բա իրար չօգնե՞նք: Հետագայում, իհարկե, այդ ամենը հաշվի կառնեմ…

Եվ, այդուհանդերձ, երկու-երեք խորհուրդ կամ հիշեցում Կապանից ճչացող տղային:

Երբեք թույլ չեմ տա, որ կասկածելի մտահորիզոնով ինչ-որ մի գոյություն թեկուզեւ հեռվից անցնի մեր սրբասուրբ կրթօջախի կողքով: Ավելի կոնկրետ` կրթական գործը եւ աճող սերնդի դաստիարակությունը (դատելով քո հոդված կոչված խզբզոցից) քո խելքի բանը չէ: Դու տես` Կապանում ինչ կա-չկա, ով ում մասին ինչ է խոսում…

Այնուհետեւ` շատ ճիշտ եք արել` իմ հեղինակած հոդվածը դատի տալով: Պարզապես պետք չէ ջղաձիգ շարժումներ անել, անթաքույց սպառնալիքներ շաղ տալ` քմծիծաղի տեղիք տվող, այլ համբերատար պահվածքով եւ հիմնավոր ապացույցներով հաստատել, որ Կապանում «ստուկաչ» մականունով բակային գործիչը հենց դու ես, այլապես քո ենթադրությունը կասկածի տակ կդնի առողջական վիճակդ նույնպես: Թեեւ այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու ես այդքան կամենում, որ իմ հնչեցրած գնահատականները վերագրես քեզ:

Մի հարց էլ. խոստացել ես, դատը շահելու դեպքում, ստանալիք երեք մլն դրամը հատկացնել Հարժիս գյուղին. գոնե մտածե՞լ ես, թե այդ գումարով որքան արաղ կարելի է գնել…

Հ.Գ.

1. Խնդրանք «Սյունյաց երկրին». քանի որ Ս.Մ.-ն ծավալուն հոդվածով է հանդես եկել եւ բացահայտել դատական վեճի ընթացքը, ապա անհրաժեշտություն է առաջացել հրապարակել նաեւ իմ պատասխանը հայցադիմումին` հավասարակշռությունը պահպանելու համար, նաեւ նկատի ունենալով, որ հոդվածս հրապարակվել է թերթի էլեկտրոնային կայքում:

2. Եվս մի անկեղծ շնորհակալություն Ս.Մ.-ին` իմ եւ հորս նկարներն ընթերցողների այդ միջավայրին ներկայացնելու համար: Թող «Սյունյաց երկիրն» էլ հետեւի քեզ ու բաղձալի նկարդ (ոչ ջահել տարիների, այլ ներկայիս նկարդ, որ, չգիտեմ ինչու, թաքցնում ես) դնի իր էջերում, թե չէ ուզում ենք քո ներկա ֆիզիկական վիճակի ու սֆաթի մասին պատկերացում կազմել, քեզ նորմալ ճանաչել, բայց չենք կարողանում, ու սկսում ենք քեզ կարոտել…

ԿԱՐԵՆ ԼԱԶԱՐՅԱՆ

 

Ձեր պաշտոնավարման ժամանակ 45 գյուղի դպրոց է փակվում. Նարեկ Կարապետյանը Սյունիքի մարզպետին

14.12.2025 18:40

Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը Նիկոլ Փաշինյանի առաջ զեղչեց Գարեգին Երկրորդի անունը

14.12.2025 13:28

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00