Խոսք Նոր տարվա և Սուրբ ծննդի առիթով

31.12.2014 17:45
3518

ՆԻԼ ՍՏԻՎԵՆՍՈՆ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն

Սիրելի՛ բարեկամներ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենության անունից ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոների հաճելի առիթով:

Մեր հայրենիքի, Սյունյաց աշխարհի, մեր ձեռնարկության հետագա զարգացման ու բարգավաճման անխոտոր հավատով ենք Ձեզ հետ միասին ոտք դնում նոր` 2015 թվական, որը մեր բոլորի համատեղ ջանքերով, ազնիվ ու նվիրված աշխատանքով դառնալու է արտադրական նոր ձեռքբերումների, մարդկանց բարեկեցության հետագա բարձրացման, խաղաղության ու առաջխաղացման ժամանակաշրջան:

Կոմբինատի ղեկավարության, բոլոր աշխատակիցների ջանքերն այսօր ուղղված են, նախեւառաջ, մեր երկրի առաջընթաց հզորացմանը, նրա տնտեսական անվտանգության ապահովմանը, ինչի գլխավոր շարժիչ ուժը բարիք ստեղծող մարդն է: Սա է պատճառը, որ մեր նախանշած բոլոր ծրագրերը, որոնք կապված են բնակչության առողջապահության կազմակերպման, կրթության, սոցիալապես խոցելի խավերին աջակցելու, սոցիալական բաղադրիչ ունեցող բազմաթիվ այլ ձեռնարկումների հետ, ոչ միայն ամբողջությամբ իրականացվելու եւ շարունակվելու են, այլ նաեւ կյանքի են կոչվելու նոր, աշխատավոր մարդուն սատարելուն միտված ծրագրեր:

«Բարեկեցություն բոլորի համար» սկզբունքը լինելու է ինչպես 2015 թվականի, այնպես էլ առաջիկա տարիների մեր գլխավոր կարգախոսը: Մենք անսասան կանգնած ենք երկրի տնտեսական հզորությունը ստեղծող աշխատավոր մարդու թիկունքին եւ մեզ ապավինած մարդկանց երբեք հուսախաբ չենք անի: Մենք մտահոգված ենք ոչ միայն կոմբինատի աշխատակիցների, քաջարանցիների, այլ նաեւ յուրաքանչյուր սյունեցու բարեկեցությամբ, մեր չքնաղ երկրի բնության պաշտպանությամբ:

Կրկին շնորհավորելով Ձեզ Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան օրվա կապակցությամբ` Ձեզ եւ Ձեր ընտանիքներին, մերձավորներին ու բարեկամներին մաղթում ենք խաղաղ երկինք, արգասավոր ու ստեղծարար աշխատանք, առողջություն ու բարեկեցություն` ի փառս մեր անզուգական Հայաստան աշխարհի եւ հերոսական Արցախի:

Շնորհավո՛ր Նոր տարի...

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01