Խրախուսանքներ և պարգևատրումներ

22.12.2025 11:53
1396

Քաջարանի մարզահամալիրում ավարտվեց արդեն ավանդական դարձած «Մանվել Փարամազյանի անվան գավաթ» ըմբշամարտի մրցաշարը, որին մասնակցում էր 8-ից 11 տարեկան  100 մարզիկ ՀՀ տարբեր բնակավայրերից։

Մարզիկները Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի կողմից խրախուսվեցին՝ արժանանալով մեդալների, պատվոգրերի և ըստ զբաղեցրած տեղերի նաև դրամական պարգևների, իսկ առաջին տեղ զբաղեցրած մարզիկները նաև «Մանվել Փարամազյանի անվան գավաթ»-ի։

Մրցավարական և մարզչական կազմը`
մրցավարներ` Դավիթ Ստեփանյան միջազգային կարգի մրցավար,
Ազատ Սեդրակյան հանրապետ. կարգի,
Էրիկ Ավետիսյան հանրապետ. կարգի,
Արմեն Ավագյան համրապետ. կարգի նույնպես արժանացավ դրամական պարգևների իրենց կատարած մեծածավալ աշխատանքի համար, մրցաշարի պատվավոր հյուրեր՝ ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդականներ Կարեն Բալյանն ու Սուրեն Քեսեջյանը համայնքի ղեկավարի կողմից արժանացան խորհրդանշական մեդալների։

Մրցաշարի կազմակերպիչ և ֆիզիկական կուլտուրայի պատվավոր աշխատող, Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ, Քաջարանի պատվավոր քաղաքացի Մերուժան Աթայանը համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին  արժանացրեց խրախուսանքի անվանական գավաթով՝  սպորտի ոլորտում անուրանալի ավանդի, ներդրման և  զարգացման համար։

Քաջարանի մարզադպրոցի 7 մարզիկ աչքի ընկավ իրենց հաջողություններ՝
29 կգ քաշային կարգում, Արման Գրիգորյան - I տեղ
35 կգ քաշային կարգում, Սերգեյ Առաքելյան - I տեղ
41 կգ քաշային կարգում, Սլավիկ Գրիգորյան - III տեղ
48 կգ քաշային կարգում, Միքայել Սադխյան - II տեղ
48+ կգ քաշային կարգում՝ Գագիկ Հակոբյան - I տեղ, Նժդեհ Կիրակոսյան - II տեղ, Սոս Մակարյան - III տեղ։

Միջացառման կազմակերպման և կայացման համար հատուկ շնորհակալություն միջոցառման գլխավոր կազմակերպիչ՝ Քաջարանի մարզադպրոցի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ, Քաջարանի պատվավոր քաղաքացի Մերուժան Աթայանին և մրցավարական ու մարզչական կազմին։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40