Ղրղզստան-Տաջիկստան սահմանային կոնֆլիկտի պատճառով Ղրղզստանն ունի 13 զոհ, 121 վիրավոր

30.04.2021 12:52
1243

Ղրղզստան-Տաջիկստան սահմանային հակամարտության հետևանքով Ղրղզստանը 13 զոհ ունի։ Այս մասին հայտնում է 24.kg պարբերականը՝ հղում անելով երկրի առողջապահության և սոցիալական զարգացման հարցերով նախարարությանը։ Վերջին տվյալներով՝ կա 121 վիրավոր։ Նրանցից 25-ին ավիատրանսպորտով Բատկենից տեղափոխել են Բիշքեկի բուժհաստատություններ։

Ապրիլի 29-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին զինվորականների միջև զինված ընդհարում է տեղի ունեցել։ Դրան նախորդել է կոնֆլիկտը, որը տեղի է ունեցել տեղի բնակիչների միջև ջրաբաշխիչ կետի շրջանում, որի պատկանելիությունը կողմերը վիճարկում են։

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը կոնֆլիկտի հրահրման մեջ մեղադրում է Տաջիկստանին։ Իսկ դատախազությունում կարծում են, որ Տաջիկստանի գործողությունները վկայում են Ղրղզստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ ծրագրված սադրանքի և ագրեսիայի մասին։

Հինգշաբթի ավելի ուշ Ղրղզստանն ու Տաջիկստանը կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել հրադադարի վերաբերյալ։ Կողմերը պարտավորվել են ուժերը վերադարձնել նախկին տեղակայման վայրեր։

shantnews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40