Խծաբերդի ու Հին Թաղերի համայնքապետերի փոխանցմամբ՝ հայկական կողմից 10 անձ է գերեվարվել

14.12.2020 18:41
5067

Հադրութի շրջանի հայկական կողմին մնացած երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով կան վիրավորներ ու գերեվարվածներ, այս մասին տեղեկացրին այս երկու գյուղերի համայնքապետերը: Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանն ասաց՝ գյուղում շաբաթ օրը մարտերի հետևանքնով 8 հոգի է վիրավորվել, 10 հոգու գերեվարվածության վերաբերյալ տվյալներ ունեն. «10 հոգի անհետ կորած էին, հետո պարզվել է, որ թուրքերի մոտ են: Հիմա իմ տվյալներով` ռուսները թուրքերին հարցրել են, ասել են` մենք մարդ չենք վերցրել, բայց տղերքը տեսել են, որ գերի են բռնել, տարել 10 հոգու»:

Երկու համայնքներում էլ այժմ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ: Խծաբերդի համայնքապետ Ալեքսանդր Ավանեսյանն էլ ասաց՝ ադրբեջանցիները գյուղից դուրս են եկել, սակայն հարակից դիրքերից առայժմ չեն հեռացել։

Վարչապետ Փաշինյանը Հադրութի երկու հայկական գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի հատուկ ջոկատայինների գրոհը համարում է ռազմական իրադրության ամենալուրջ սրումը եռակողմ հայտարարությունից հետո։ Նա վստահ է, որ այս ամենն ադրբեջանական սադրանք է, որն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը. «Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահները ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ-Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է»:

Ադրբեջանցիներն օգտվել էին փաստից, որ խաղաղապահները դեռևս չէին տեղակայվեց Խծաբերդի, Հին Թաղերի հատվածում: Ինչու չէին տեղակայվել մինչև շաբաթ օրը, ըստ Փաշինյանի` քննարկման առարկա է: Խաղաղապահ ուժերը այդ երկու գյուղեր են մտել ադրբեջանական գրոհից հետո:

Առավել մանրամասն` քիչ անց:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40