Խուճապի մատնվելու կարիք չկա. ելքը կա

07.03.2018 09:58
1578

Հայաստանում պաշտոնապես գրանցված 4700 դեղերից մարտի 1-ից 2700-ը վաճառվում է դեղատոմսերով: Դեղատոմսերով վաճառվող դեղերից են  հակավարակային, այդ թվում՝ հակաբիոտիկները, հորմոնալ եւ կոդեին պարունակող դեղերը: Նման որոշումը միտված է  առողջության որակի բարելավմանը, ինքնաբուժության նվազեցմանը:

Իսկ բժշկական հաստատությունները, դեղատները, մարդիկ պատրա՞ստ են այս որոշման իրագործմանը: Առողջապահության նախարարությունն այդ մասին նաեւ բջջային հեռախոսներով է իրազեկել մարդկանց՝ ուղարկելով հաղորդագրություններ: Իսկ  շատ մարդիկ, ովքեր  ծանոթ չէին դեղատոմսերով վաճառվող դեղերի ցանկին, նախօրոք  գնել են որոշակի դեղեր: Իսկ դրանք այն դեղերն են, որոնք մարդիկ հաճախ են օգտագործում: Օրինակ, զարկերակային բարձր ճնշումն իջեցնող, խիտ արյունը նոսրացնող, գլխացավի եւ այլ դեղեր: Փետրվարի 27-28-ին Գորիս քաղաքի որոշ դեղատներ վաճառքում արդեն պարացետամոլ չունեին: Մարդիկ այն գնել էին մեծ քանակությամբ, կուտակել, որպեսզի «չընկնեն  մարտի 1-ի հոդվածի տակ»: Բնականաբար, այդ «պաշարը» չի կարող լինել ամբողջ կյանքի համար, բացի դրանից, կա նաև դեղի օգտագործման ժամկետ: Հարց է առաջանում՝ հետո՞:  Դրա պատասխանն էլ կա: Քանի որ դեղատոմս ձեռք բերելու հարցում խնդիր չկա: Պարզապես պետք է գնալ պոլիկլինիկա, բժշկի մոտ, նրան ներկայացնել  գանգատները եւ վերցնել դեղատոմս:  Իսկ պոլիկլինիկական ծառայությունն անվճար է:

Մարդկանց խուճապը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ նրանց մի մասը ծանոթ չէր դեղատոմսերով դուրս գրվող դեղերի ցանկին: Օրինակ,  հենց այդ նույն պարացետամոլը հիմա կարելի է գնել առանց  դեղատոմսի: Իհարկե, եկեք խոստովանենք՝ մեզ մոտ դեռ չի արմատավորվել հիվանդության ժամանակ բժշկին  դիմելու պրակտիկան, մենք գնում ենք հիվանդանոց միայն այն դեպքում, երբ, ինչպես ժողովուրդն է ասում՝ դանակը ոսկորին է հասնում:

Հիմա դառնանք բուժհիմնարկներին:  Գորիսի պոլիկլինիկայի բժիշկներին  տրամադրվել է դեղատոմսի 2  տեսակի ձեւաթուղթ:  Դրանցից մեկն անվճար  արժողությամբ, վճարումով՝ արժեքի 50, 30 տոկոս  զեղչով  եւ մարդասիրական դեղերի տրամադրման ձեւաթուղթն է, մյուսը հոգեմետ   նյութեր պարունակող դեղերի դեղատոմսի ձեւաթուղթն է:

Նշեմ նաեւ, որ Գորիսի պոլիկլինիկայում մարտի 2-ին ժամը 10-ից մինչեւ 12-ն ընկած ժամանակամիջոցում քիչ հիվանդ կար, այսինքն, հերթ գոյություն չուներ:

Այդ օրը  մտա նաեւ Գորիսի մի քանի դեղատներ: Քաղաքի կենտրոնական հատվածում  գտնվող դեղատան Սարոյին հարցրի՝ դեղատոմսով մարդիկ եկե՞լ են ձեզ մոտ:

- Ոչ:

- Իսկ առանց դեղատոմսի հակաբիոտիկներ գնել ցանկացողներ եղել են:

- Մեկը եկավ, բայց չտվեցի:

Առհասարակ, մարտի 1-2-ը դեղատներում, ըստ աշխատողների, մեռյալ վիճակ է, դեղ գնող չկա, քանի որ բավականին պաշար ունեն դեռ:

Արսեն Բազունցը, ինչպես ժողովուրդն է ասում՝ Բազունցի դեղատան   սեփականատերը, նկատառում ունի:

- Ես նայեցի դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկը: Այդտեղ առայժմ ներառված չեն ինսուլին դեղի բոլոր տեսակները: Իսկ ինսուլինի մի փոքր չափաբաժնի չարաշահումը կարող է լուրջ հետեւանքներ թողնել:

Նա այն կարծիքին է, որ առաջին «ռաունդում» պետք է ինսուլինի բոլոր տեսակները ներառված լինեին  դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկում:

Ժողովուրդն ամեն ինչի հետ հարմարվում է, «մարտի 1-ի թրի» տակից էլ դուրս կգա: Եվ նրանց համար բժշկի դիմելը կդառնա մշակույթ:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40