Կնքվեց ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագիրը

20.04.2017 16:17
1889

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի միջեւ ապրիլի 19-ին կնքվեց ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագիրը, որը ստորագրեցին նախարար Սուրեն Կարայանը եւ ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Ղուկասյանը:

Պայմանագրի առարկան են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճեւան գյուղական համայնքների եւ Արաքս գետով պարփակված տարածքում ստեղծված գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առեւտրի, փոխադրումների եւ պահեստային տնտեսության, մասնագիտական եւ տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտներում արտադրաարդյունաբերական եւ լոգիստիկ ԱՏԳ կազմակերպման, ԱՏԳ ենթակառուցվածքների ստեղծման եւ զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների իրականացման, ԱՏԳ շահագործողների ներգրավման եւ ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերությունները:

Մեկնարկը նախատեսված է 2017 թվականի հոկտեմբերի կեսերին: Կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 մլն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվի շուրջ 120 շահագործող ընկերություն, որոնք կիրականացնեն 350-400 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն ավելի քան 2500 նոր աշխատատեղ, իսկ միջին տարեկան արտահանումը կլինի շուրջ 80-100 մլն դոլար:

19 ապրիլի 2017թ.
mineconomy.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40