Կնշանակվի քննություն, թերացողները պարզ կդառնան. ԳՇ պետը՝ Տեղ գյուղի շուրջ տեղի ունեցածի մասին

14.04.2023 11:31
943

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տեղ գյուղի շրջակայքում ադրբեջանական հերթական ագրեսիային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-ում փակ նիստից առաջ լրագրողները ԳՇ պետին հիշեցրին թերացումների վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին:

«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն և թերացողները կերևան»,-ասաց ԳՇ պետը:

Հարցին, թե ի՞նչ հանձնարարություններ են տրվել, որ չի կատարվել՝ Ասրյանը պատասխանեց՝ «պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»:

Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Տեղ գյուղի շրջակայքում ադրբեջանական կողմի գործողությունները, սադրանքի սցենարը կանխատեսվել էին, կոնկրետ անձանց տրվել էին կոնկրետ հանձնարարություններ, որոնց կատարումը, սակայն, ձախողվել է: Փաշինյանը նշել էր, որ դրան պետք է հետևեն որոշակի հետևանքներ:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակ բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ապրիլի 11-ին Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: Գիշերվա ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40