Կոչ՝ Արցախի բնակիչներին

30.12.2020 10:56
1357

Արցախի հերո՛ս Ժողովուրդ, 2020 թվականը Հայաստանի ու Արցախի համար ամենաողբերգականն ու կորստաբերն էր՝ առնվազն վերջին հարյուրամյակի ընթացքում: Թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի հարձակման, Հայաստանի օտարածին ու թրքահպատակ իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում՝ մենք կորցրեցինք հազարավոր հայորդիների կյանքի գնով ձեռք բերած ու Հայ Ժողովրդի 30-ամյա զոհողությունների արդյունքում պահպանած Արցախ աշխարհի զգալի մասը: Բարեբախտաբար, մեր դարավոր բարեկամ ու ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի՝ ի դեմս  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդության և ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման շնորհիվ, հնարավոր եղավ կանխել արյունահեղության շարունակումը՝ փրկելով Արցախի թեկուզ վիրավոր, սակայն ֆիզիկական գոյությունը:

Պատվախնդի՛ր արցախցիներ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ 2021 թվականին Հայաստանն անպայմանորեն մաքրվելու է օտարածին ու թրքահպատակ իշխանություններից, և մենք առավել քան վստահ ենք, որ Հայաստանն, Արցախն ու համայն հայությունն ուղղելու  են իրենց կորացած մեջքը, և արժանապատվորեն շարունակելու ենք մեր հազարամյա հաղթական ընթացքը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, և Հայաստանի անմնացորդ աջակցությամբ՝ Արցախը մաքրվելու է  թուրքական ժամանակավոր ներկայությունից և վերականգնելու է իր՝ ինքնիշխան ապրելու իրավունքը:

Մենք պարտավոր ենք ապրել և ուժեղանալ, կառուցել ռազմական և սոցիալական Հայաստան՝ հանուն մեր հազարավոր նահատակ որդիների և գալիք սերունդների աչքերին արժանապատիվ նայելու իրավունքի:

 

«Հայոց  Արծիվներ. Միասնական  Հայաստան»

կուսակցության  նախագահ՝  Խաչիկ  Ասրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40