Կոչ եմ անում գործել և փրկել մեր ժողովրդին, ճանաչել Արցախը. Նիկոլա Ազնավուրը՝ Մակրոնին

16.10.2020 15:50
1812

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։

«Պարո՛ն նախագահ, հայ ժողովրդի սիրելի ընկեր և բարեկամ, անցած մի քանի օրերը ցավով և մտահոգությամբ էին լցված ամբողջ հայ ժողովրդի համար: Հայ ազգին կրկին սպառնում են, ինչպես 1915-ին, և հայ ազգը ստիպված է պայքարել իր գոյատևման համար: Բնակչությունը մեծ խիզախությամբ պաշտպանում է իր դիրքերը, բայց զոհերը բազմաթիվ են:

Ես մեկ անգամ ևս դիմում եմ ձեզ, որովհետև Դուք այն մարդն ու առաջնորդն եք, որը չի վախենում ճշմարտությունն ասելուց և մարդկային արժեքներն առաջնային է դասում: Դուք դա ապացուցել եք մեզ Ձեր ամբողջ պաշտոնավարման ընթացքում: Ձեր ելույթներում Դուք հիշեցրիք հայերին և աշխարհին, որ Հայաստանը մենակ չէ իրեն տառապանք պատճառողների առջև: Դուք համարձակորեն դատապարտել եք Թուրքիայի երեսպաշտությունն ու ցինիզմը և նրա մեղսակցությունը Բաքվի հանցագործություններին: Այս հակամարտության մեջ սիրիացի ջիհադիստների օգտագործումը մեկ անգամ ևս բացահայտում է այդ կառավարությունների այլասերվածությունը և ներկայացնում է ահաբեկչական սպառնալիքը, որը Թուրքիան մոտեցնում է Եվրոպայի և Ռուսաստանի դարպասներին: Բաքուն անխտիր թիրախավորում է խաղաղ բնակիչներին և լրագրողներին՝ օգտագործելով արգելված կասետային զինամթերք՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր չափանիշները:

Ձեր և ֆրանսիացի ժողովրդի աջակցությունը կարևոր է մեզ համար: Ես ձեզ կոչ եմ անում գործել և փրկել մեր ժողովրդին՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը որպես ինքնիշխան երկիր, որը պաշտպանվում է նույն միջազգային օրենսդրությամբ, ինչպես մյուսները, տնտեսապես պատժել Ադրբեջանին և Թուրքիային իրենց հանցագործությունների համար և ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Ես հավատում եմ Ձեզ և ամբողջ սրտով հուսով եմ, որ մեր հումանիստական և ժողովրդավարական արժեքները կհաղթեն այս անպարկեշտ բռնապետություններին, որոնք միայն շարժվում են ագահությամբ և իշխանության ծարավով: Հայաստանը քաղաքակրթության բաստիոն է, որը պետք է պաշտպանել»,- նշված է Շառլ Ազնավուրի դստեր՝ Սեդա Ազնավուրի ֆեյսբուքյան էջում տեղադրված նամակում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40