Իրանի ԱԳՆ․ «Ագրեսոր կողմերի հետ ցանկացած մասնակցություն կամ համագործակցություն հետևանքներ կունենա»

22.07.2026 11:18
474

√ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրի կրկնակի խախտումը կրկին ապացուցեց աշխարհին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունն արժեք չունի։ Այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին` ուղերձով դիմելով ազգին։

«Սա ևս մեկ անգամ հաստատեց, որ ամբարտավանությունը, գերիշխանության ձգտումը և դաժանությունն ամերիկյան քաղաքականության անբաժանելի մասն են: Այսօր «Մեծ սատանան» կրկին ցույց տվեց իր իրական դեմքը՝ առանց որևէ դիմակի։ Այս իրադարձությունները ևս մեկ անհերքելի ապացույցն են այն բանի, որ ԱՄՆ–ին չի կարելի վստահել, ԱՄՆ–ն չի առաջնորդվում բանականությամբ», - հայտարարել է Իրանի առաջնորդը:

19․07․2026

 

√ «Մեր նահատակ առաջնորդին ես ասում եմ. մենք երդվում ենք, որ վրեժ կլուծենք ձեր մաքուր արյան և այս երկու պատերազմի բոլոր նահատակների արյան համար՝ հանցագործներից և մարդասպաններից։

Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անպայման կկատարվի։ Այս հանցագործները, որոնց անունները հայտնի են ամենաբարձրից մինչև ամենացածրը, իրենց գերեզմաններ կտանեն խաղաղ ավարտի չիրականացած հույսը։

Նրանք պետք է իմանան, որ այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից։

Անկախ նրանից, թե ես այստեղ եմ, թե ոչ, սա կիրականացվի, և շուտով աշխարհի ազատասեր ազգերը կկատարեն իրենց բաժինն այս աստվածային առաքելության մեջ»,-հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

11.07.2026

 

√ Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների օրինական թիրախներ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի հայտարարությանը։

«Ագրեսոր կողմերի հետ ցանկացած մասնակցություն կամ համագործակցություն հետևանքներ կունենա, և այն աղբյուրներն ու վայրերը, որտեղից Իրանի դեմ հարվածներ են հասցվում, կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանական հարվածների օրինական թիրախներ», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ։

13․07․2026

√ Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ վերջնական կարգավորման շուրջ բանակցությունները, ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։

«Միացյալ Նահանգների կողմից ցանկացած ռազմական ագրեսիա կարժանանա ավելի լայնածավալ պատասխանի, քան նախկինում էր», -հայտնել է իրանցի պաշտոնյան։

08․07․2026

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10