Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33
295

Ռուս-ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները, որոնց կմասնակցեն Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները, տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնականը:

Յուրի Ուշակովի խոսքով՝ հստակ ամսաթիվը դեռ որոշված ​​չէ, թեև Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 10-ին: Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ ռուսական պատվիրակության կազմը ևս դեռ վերջնականացված չէ։ «Աբու Դաբիում կայանալիք բանակցությունների ժամկետը կախված կլինի տարբեր գործոններից, այդ թվում՝ ռազմաճակատում տիրող իրավիճակից և այլ հանգամանքներից»,- մանրամասնել է Ուշակովը։ Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին եվրոպական կողմի մասնակցությանը՝ Վլադիմիր Պուտինի օգնականը նշել է, որ այդ հարցը դեռ չի քննարկվում։ Ավելի վաղ Ուշակովը հայտարարել էր, որ բանակցություններում Եվրոպայի հնարավոր ներկայացուցչի հարցը կդիտարկվի շատ ավելի ուշ փուլերում, այժմ քննարկումներին մասնակցելու են միայն Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ը:

Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են

19.11.2026 16:45

Բաքուն արդարացրել է Արցախի ղեկավարների դատավճիռներն ու Ֆրանսիային մեղադրել ներքին գործերին միջամտելու մեջ

19.11.2026 16:41

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինն ընդունել են խաղաղության մասին հռչակագիր

19.11.2026 16:02

Խոսք հիշատակի․ Մարուսյա Պատվականյան

19.11.2026 15:13

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը առաջին անգամ հանդիպեցին երեքով. գլխավոր հայտարարությունները

19.11.2026 14:29

Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան

19.11.2026 12:56

Հայաստանը և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու դեկտեմբերի 14-15-ին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

19.11.2026 12:32

16 տարեկանը լրացած քաղաքացին պարտադիր նույնականացման քարտ կունենա. Արփինե Սարգսյան

19.11.2026 12:11

«Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. նա մահացել է

19.11.2026 11:59

Պտղատու ծառեր՝ Քարաշեն և Խնձորեսկ բնակավայրերի բնակիչներին

19.11.2026 11:14

Հառաջադիմություն կպոռանք եվ ետ-ետ կերթանք

19.11.2026 11:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վերին կարգադրությամբ ու պատվերով վրեժխնդրության թիրախ են դարձրել Գորիսի լուծարված քոլեջի պատասխանատուներին, տեղյա՞կ եք

19.11.2026 10:43