Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45
309

Մարզկենտրոնում օր օրի սաստկանում են նախընտրական գործընթացները․ նոյեմբերի 29-ին համայնքային նոր իշխանություն պետք է ձևավորվի։

Ստեղծված իրավիճակում կապանցի ընտրողների մեծ մասի մտահոգությունը գլխավորապես մեկ հարցի շուրջ է՝ կկարողանա՞նք այնպես անել, որ ընտրություններն անցնեն արդար, որ ընտրողներն ազատ կամարտահայտության հնարավորություն ունենան։

Այդ հանգամանքի մղումով է, որ վերջին մի քանի օրում Կապանում անցկացրեցինք հարցախույզ՝ չափազանց պարզ մի հարցի վերաբերյալ հանրության կարծիքն իմանալու համար՝ ո՞րն է առաջիկա ընտրությունների արդարացի անցկացման գլխավոր գրավականը կամ նախապայմանը։

Հարյուր հարցվածից 83 հոգին գրեթե նույն պատասխանը տվեց՝ նոյեմբերի 4-ից մեկնարկող նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ մոտ մեկ ամիս ժամանակով, սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը և մարզպետին ուղարկել Կալավան՝ իր ձիերի մոտ։

Իհարկե, առաջարկությունն անսովոր է ու աննախադեպ, բայց կարևորն այս դեպքում ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ մնալն է ու արդարացի ընտրությունների կազմակերպումը։

Եվ քանի որ ՀՀ գործող կառավարությունը, ըստ հայտարարությունների, շահագրգռված է ընտրությունների արդարացի անցկացման հարցում, ուստի և ակնկալում ենք դրական արձագանք։

Մենք ևս կարծում ենք, որ դա ողջամիտ առաջարկություն է․ Սյունիքում գործերի ընթացքը դրանից մազաչափ անգամ չի տուժի, ընդհակառակը՝ բազմաթիվ հարցեր լուծման ավելի արդյունավետ հուն կմտնեն, ամենակարևորը՝ երկրամասը խառնակչությունից ու բամբասանքից մեկ ամիս կձերբազատվի և շունչ կքաշի:

Իսկ թե ինչո՞ւ են ընտրողներն այդկերպ մտածում, դժվար չէ պատկերացնել։

Այնպես որ՝ սպասում ենք ՀՀ կառավարության արձագանքին՝ չափազանց ողջամիտ ու պետականամետ այդ առաջարկության վերաբերյալ։

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10