Կոչ եմ անում ստանալ պատվաստումները. Փաշինյանը հավաստիացրեց՝ Հայաստանը ձեռք կբերի ամենաորակյալ պատվաստանյութերը

26.06.2018 12:47
1176

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն օգոստոսին նախատեսում է ձեռք բերելպատվաստանյութերի նոր խմբաքանակ. հարցը քննարկվել է կառավարությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս մենք կառավարությունում որշում կայացրինք, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակ պետք է գնենք՝ ամենաորակյալը, որ այսօր առկա է առողջապահության ոլորտում: Բարձր որակի պատվաստանյութ գնելով՝ մեր երեխաներին ներարկում ենք լավագույնը: Օգոստոսին նախատեսվում է նոր խմբաքանակ ձեռք բերել, որը կլինի ամենաբարձր որակի պատվաստանյութը: Իմ երեխաներն` առանց բացառության, ստացել են բոլոր պատվաստումները: Փոքր երեխաներս դեռ շարունակելու են ստանալ: Դեպքեր եղել են, որ ջերմություն է բարձրացել, սակայն դա սովորական ռեակցիա է: Վստահ եղեք, որ իմ երեխաների համար հատուկ պատվաստանյութեր չեն ներկրվում: Պատվաստումներ նրանք ստացել են իմ վարչապետ լինելուց առաջ եւ դրանից հետո էլ նրանք կշարունակեն ստանալ նույն պատվաստումները, ինչ մնացած բոլոր երեխաները»,- նշեց Փաշինյանը:

Նա հավելեց եւ վստահեցրեց, որ երկրում առկա բոլոր պատվաստանյութերը բարձր որակի են եւ կոչ արեց բոլորին, որպեսզի պատվաստվեն. «Ես հասկանում եմ, որ հոռետեսություն կա պատվաստանյութերի հետ կապված, բայց ես կոչ եմ անում, որպեսզի բոլորը ստանան պատվաստումներ, քանի որ դա առողջապահական շատ կարեւոր հարց է»:

«Ընդհանրպես եւ ցավոք սրտի աշխարհի ցանկացած երկրում կա վիճակագրություն` կապված պատվաստանյութերի բարդությունների հետ: Դեպքերն, իհարկե, շատ ցավալի են, բայց, այնուամենայնիվ, կոչ եմ անում անհիմն տեղեկություններ չտարածել»,- ասաց վարչապետը եւ ավելացրեց, որ այդ դեպքերն, իհարկե, պետք է հետաքննվեն:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ եթե կան դեպքեր, որոնք հնարավոր կլինի հիմնավորել, որ որեւէ բժիշկ ինչ-որ բան այնպես չի արել, ապա իրենք կզբաղվեն այդ հարցով: Վարչապետը նաեւ աբսուրդ է համարում այն լուրերը, որ վատ պատվաստանյութ է ներկրվում վնասելու համար:

Եզրափակելով խոսքը` Փաշինյանն ընդգծեց ու պատվաստանյութերի որակի վերաբերյալ մտահոգությունները հասկանում է եւ հարցի շուրջ իրենք պետք է շատ մեծ ուշադրություն գրավեն:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22