Հարյուր տարի առաջ՝ 1918թ. նոյեմբերի 11-ին, ավարտվեց 1-ին համաշխարհային պատերազմը, որին մասնակցում էին հազարավոր սյունեցիներ

11.11.2018 12:24
2337

1918թ. նոյեմբերի 11-ին Կոմպիենի անտառում, Ռետոնդ կայարանի (Ֆրանսիա) մոտ՝ սալոն-վագոնում, մի կողմից՝ 1914-1918-ի առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի, մյուս կողմից՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ հակագերմանական կոալիցիայի մյուս երկրների միջեւ կնքվեց զինադադար:

Ըստ Կոմպիենի զինադադարի՝ դադարեցվում էին ռազմական գործողությունները, գերմանական զորքերը դուրս էին բերվում Արեւմուտքում զավթված տարածքներից, Գերմանիան հանձնում էր ցամաքային եւ ծովային սպառազինությունների մի մասը, Հռենոսի աջ ափին ստեղծվում էր ապառազմականացված գոտի:

Սակայն գերմանական զորքերից մնում էին օկուպացված խորհրդային տարածքում, ուր նրանց պահում էին նորաստեղծ խորհրդային պետության դեմ զինված ինտերվենցիայի համար:

 ***

Հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցած առաջին աշխարհամարտը տեւեց չորս տարի երեք ամիս եւ տասը օր՝  1914թ. օգոստոսի 1-ից  մինչեւ 1918թ. նոյեմբերի 11-ը:

Պատերազմը տեղի էր ունենում պետությունների երկու խոշոր խմբավորման` գերմանա-ավստրիական միավորման եւ Անտանտի միջեւ (Ֆրանսիա, Անգլիա, Ռուսաստան):

Ընդհանուր առմամբ պատերազմին մասնակցում էր 33 պետություն: Պատերազմն աշխարհում ազդեցության ոլորտները վերաբաժանելու խնդիր ուներ:

Պատերազմում սպանվածների ու վերքերից մահացածների թիվը կազմեց 10 մլն մարդ: Այդքան մարդ էլ մահացավ համաճարակներից ու սովից:

Պատերազմի նախօրեին Արեւելյան Հայաստանը մտնում էր ռուսական, Արեւմտյան Հայաստանը` Օսմանյան կայսրության մեջ:

Օսմանյան Թուրքիայում այդ ժամանակ հայերի թիվը հասնում էր 2,3 մլն-ի, Արեւելյան Հայաստանում (Ռուսահայաստանում)` ավելի քան 2 մլն-ի:

Առաջին համաշխարհային պատերազմը մեծագույն աղետ եղավ հայ ժողովրդի համար: Այն պատեհ առիթ էր` ձեռնամուխ լինելու արեւմտահայության զանգվածային տեղահանության եւ բնաջնջման ոճրապարտ ծրագրի իրագործման համար:

Արեւելյան Հայաստանից հայ բնակչության 13 տոկոսը (250 հազար հոգի) զորակոչվեց ցարական բանակ: Պատերազմ մեկնեց նաեւ տասը հազար կամավորական: Նրանց մեծ մասը մասնակցեց Կովկասյան ռազմաճակատի մարտական գործողություններին: Այդ ռազմաճակատում ծավալված գործողություններին հայ ժողովրդի ակտիվ մասնակցությունը պայմանավորված էր Արեւմտյան Հայաստանն ազատագրելու նրա վաղեմի բաղձանքով:

Սյունիքի շրջաններից եւս հազարավոր մարդիկ զորակոչվեցին բանակ, եղան նաեւ կամավորականներ: Նրանցից մոտ 800 հոգի զոհվեց կամ անհայտ կորավ, ոմանք էլ վիրավորվեցին:

Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցեցին մեր նախնիների այն սերնդի ներկայացուցիչները, ովքեր ռազմաճակատ մեկնեցին Արեւմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու հույսով: Իսկ նրանք, ովքեր կենդանի մնացին պատերազմում, մասնակցեցին Սարդարապատի գոյակռվին եւ ապահովեցին հայոց անկախ պետականության վերածնունդը:

Սակայն մինչեւ հիմա մենք գրեթե ոչինչ չգիտենք այն մարդկանց մասին, ովքեր պատմության դժվարին այդ ժամանակաշրջանում Սյունիքից մեկնեցին ռազմաճակատ:

Ովքե՞ր էին նրանք, ի՞նչ ճակատագիր ունեցան…

Սյունիքի պատմության այդ հատվածն ամենաընդհանուր գծերով անգամ չի ուսումնասիրվել եւ չի ամփոփվել: Սյունիքի պատմությամբ շատ թե քիչ զբաղվողները շրջանցել են այդ թեման. կարծեք նման պատերազմ չի եղել, եւ հազարավոր սյունեցիներ չեն մասնակցել այդ պատերազմին:

Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի առիթով «Սյունյաց երկիրը» որոշ քայլեր կատարեց պատերազմում զոհված եւ վիրավոր դարձած սյունեցների անունները ճշտելու ուղղությամբ: Այդ հարցում մեզ օգնեց Կապանի երկրագիտական թանգարանի աշխատակից Քրիստինե Պետրոսյանը, ում օգնությամբ էլ 2014 թվականին հրապարակեցինք 1-ին աշխարհամարտում զոհված եւ անհետ կորած, ինչպես եւ վիրավորված սյունեցիների ցուցակը (ըստ համայնքների):

Այդ ցուցակներին կարող եք ծանոթանալ «Սյունյաց երկիր» թերթի 2014թ. NN4-ում, 8-ում, 9-ում, 10-ում, 14-ում, 16-ում, 18-ում:

Բայց, հաշվի առնելով հարցի կարեւորությունը, առաջիկայում syuniacyerkir.am կայքում եւ «Սյունյաց երկիր» թերթում կվերահրապարակենք այդ ցուցակները:

 Սամվել Ալեքսանյան

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34