Ուսանողների արտադրական պրակտիկան 30 տոկոսի փոխարեն կդառնա 50, 60 կամ 70 տոկոս՝ ըստ մասնագիտության

03.07.2019 23:08
1213

Քոլեջներում եւ ուսումնարաններում սովորողները շուտով կսկսեն ավելի շատ գործնական գիտելիքներ ու հմտություններ ստանալ, ու թերեւս էլ առիթ չեն ունենա դժգոհելու դրա պակասը տեսական գիտելիքներով փոխհատուցվելու իրողությունից:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում (ԿԳՄՍՆ) օրեր առաջ հաստատվել է «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման» հայեցակարգը, որը ենթադրում է ուսումնական պլանով էապես մեծացնել գործնական պարապմունքների ժամաքանակը՝ դա անելով տեսական առարկաների հաշվին: Եթե այսօր տեսության մասնաբաժինը 70 տոկոս է եւ միայն 30-ը՝ գործնական պարապմունքներինը, ապա փոփոխությունների արդյունքում գործնական պարապմունքների ժամաքանակը կկազմի 50, 60, 70 տոկոս՝ կախված մասնագիտությունից: Հայեցակարգը երեք բաղադրիչ է ունենալու՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարների համար՝ գործողությունների ծրագրով:

«Դա մեր առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում: Ծրագիրը սկսել ենք դեռեւս 2017 թվականին՝ Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ»,- ասաց ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:

Սեպտեմբերից նախատեսվում է ծրագիրը փորձարկել Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջում՝ կաթ-կաթնամաթերքի տեխնոլոգիա եւ անասնաբուժություն մասնագիտությունների գծով: Սովորողներն արտադրական պրակտիկա կանցնեն Ստեփանավանում եւ Տաշիրում կաթ-կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում: «Պրակտիկայի ժամաքանականերն են ավելանալու, տեսությունը պակասելու է, ուսումնական պրակտիկան ավելի արտադրականի ուղղությամբ ենք տանելու: Մենք տարբեր մեխանիզմներ ենք մշակել, թե ինչպես գործատուին շահագրգռենք, որ ինքը երեխաներին ընդունի, որովհետեւ շատ գործատուներ չեն էլ ուզում այդ պրակտիկան իրենց մոտ անցակացնել, որովհետեւ դա որոշակի դժվարություններ է բերում, այդ թվում այն, որ գործատուի որեւէ աշխատակից պրակտիկանտների հետ պետք է աշխատի: Եթե գործատուի մոտ ուսանողը ռեալ պրակտիկա անցնի, դա հնարավորություն կտա հետագայում ուսանողին աշխատանքի վերցնել»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:

Գործատուների մոտիվացիան բարձրացնելու համար, ըստ նրա, վերջին շրջանում կնքվել են բավական թվով պայմանագրեր. «Ասում ենք՝ մեր ուսումնական հաստատությունները պատրաստ են ձեզ հետ համատեղ ձեր արտադրամասում աշխատել, դուք էլ օգնեք, որ սովորեն, ու մենք ձեզ պատրաստի կադր տանք: Եվ շատ գործատուներ արդեն գնացել են այդ քայլին՝ մեզ հետ պայմանագիր կնքելով, որովհետեւ պետությունը, այսպես ասած, անվճար իրենց պատրաստի կադրեր է տրամադրում (քանի որ ուսումը մեզ մոտ անվճար է) ու գործատուի վրա հետագայում որեւէ բեռ չի լինում, որ ինքը մեկ-երկու ամիս ուսուցում անցկացնի, շրջանավարտին սովորեցնի՝ իր մոտ աշխատանքն ինչպես պիտի լինի: Այսօր շատ գործատուներ կան, որ մասնագետների կարիք ունեն, բայց չեն կարողանում գտնել»:

Միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է, ինչպես ընդունված է աշխարհի շատ երկրներում, ուսումնական հաստատությունների ներսում ստեղծել փոքր ձեռնարկություններ, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան թե՛ արտադրական պրակտիկա անցնել եւ թե՛ ուսումնական հաստատությանը եկամուտ բերել: «Մի քանի մասնագիտությունների գծով, ես վստահ եմ, որ դա կարող ենք անել, օրինակ՝ գինեգործություն, ավտոտեխսպասարկում»,- համոզմունք հայտնեց Արտակ Աղբալյանը:

Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրին, մեր զրուցակցի խոսքով, քննարկվում է որոշակի իրավական ակտերի փոփոխություններ կատարելու եւ պրակտիկայի գործընթացում ներգրավված գործատուներին հարկային արտոնություններ տրամադրելու հնարավորության հարցը: Նա ընդգծեց, որ խոսքը չի վերաբերում մեծ արտոնությունների ու խոշոր գումարների: Բայց պետք է պայման դրվի, որ հարկերի տեսքով չվճարված այդ միջոցներն ուղղվեն ուսուցմանը: Այսինքն՝ եթե այսօր գործատուն դժգոհում է, որ իր ձեռնարկությունում 30 շաբաթ արտադրական պրակտիկա անցնող ուսանողի հետ ժամանակ ծախսելու դեպքում ձեռնարկությունում գործը կտուժի, ապա այս դեպքում նրան հնարավորություն կընձեռվի ապահովել բավարար աշխատուժ: Արտակ Աղբալյանը, որպես այս նախաձեռնության օգտին գոյություն ունեցող փաստարկ, նշեց, որ հարկերի տեսքով այդ գումարներն այսպես թե այնպես տարբեր խողովակներով դարձյալ ուղղվում են կրթությանը:

Որպես աշխատանքի վրա հիմնված ուսուցման հայեցակարգի վերջնաժամկետ ծրագիր քննարկվում է նաեւ պարկտիկանտներին ընդունող գործատուներին ապահովագրություն առաջարկելու հարցը, որպեսզի եթե սովորողները հանկարծ վնասեն հաստոցները, ձեռնարկությունը չտուժի:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40