Կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին. Սամվել Բաբայան

06.10.2022 14:51
1488

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին,Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի տարածքում «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար, ռազմական, քաղաքական գործիչ Սամվել Բաբայանը հանդիպել է մի խումբ քաղաքացիների հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սամվել Բաբայանը նախ նշել է, որ հանդիպման նպատակն Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խնդիրները քննարկելն է և լուծման ուղիներ գտնելը՝ երկիրը օրհասական դրությունից դուրս բերելու և հայրենիքին տեր կանգնելու համար: «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Դրան մենք պետք է առաջին հերթին հասնենք իրավական ճանապարհով, որովհետև Արցախն ունեցել է իր անկախության հռչակման բոլոր իրավունքները՝ օրենքներով ու պատմական փաստերով: Սովետական Միությունից դուրս ենք եկել, հանրաքվեի միջոցով, հռչակել ենք անկախ պետություն, բայց դրանից հետո որևէ քայլ չենք կատարել՝  այն իրացնելու  իրավական դաշտում: Որևիցե ժամանակ Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի մաս և  չի կարող լինել: Մենք պետք է մտնենք միջազգային դատարան, և կարողանանք մեր անկախության իրավունքը ամրագրել»,-ասել է Ս. Բաբայանը:

Նա անդրադարձել է նաև Արցախի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև բանակի հզորացմանը՝ շեշտելով, որ ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ ցանկացած ժողովուրդ ինքնապաշտպանության իրավունք ունի:

Սամվել Բաբայանի խոսքով՝ Արցախում պետք են սահմանադրական փոփոխություններ և շարունակել պետականակերտման ճանապարհը: Հանդիպմանը նա պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին:

Սամվել Բաբայանը նաեւ կոչով է հանդես եկել, որում ասվում է. «Հայկական երկու հանրապետությունների շուրջ օր օրի սեղմվող օղակը հայ ժողովրդին առերեսել է լինել-չլինելու սպառնալիքի, որի հաղթահարման ուղիների շուրջ միավորվելու կոչ-խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնում են, որ կարող են դերակատարություն ունենալ խնդրո առարկայի հնարավոր լուծման հարցում։

Մեզանից յուրաքանչյուրը Արցախում և Արցախով է հաջողել։ Մեզ Արցախն է կյանք ու պատիվ նվիրել։ Ժամանակն է, որ մենք Արցախին վերադարձնենք նրա անունն ու պատիվը։

Ես վեր եմ կանգնում բոլոր տեսակի հակասություններից և Արցախի փրկության գաղափարի շուրջ մեկնում եմ ձեռքս՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն համահայկականության»։

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40