Կողմերն ունեն համաձայնություն՝ խնդիրները լուծելուց հետո կհայրենադեաձվեն Բաքվում պահվող հայերը. Սիրանուշ Սահակյան

01.04.2024 14:31
678

«Պաշտոնապես Ադրբեջանում պահվում են 23 հայեր, որոնք չունեն նույնական իրավական կարգավիճակ. նրանց մի մասը զինվորականներ են, որակվում են որպես ռազմագերիներ, ունենք քաղաքացիական գերիներ, Արցախի Հանրապետության նախկին ղեկավարները, ովքեր իրենց գործունեության և տեսակետների համար են հետապնդվում, ուստի դիտարկվում  են որպես քաղբանտարկյալներ»,-  ասուլիսում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Նա ընդգծեց, որ այս բոլոր գործընթացներում էական նշանակություն ունի էթնիկ պատկանելիության հատկանիշը։ Ս. Սահակյանն ասաց, որ Ադրբեջանը նրանց ներկայացնում է որպես հասարակ հանցագործներ՝ մատնանշնելով իր նեպետական քրեական  օրենսդրության բազմաթիվ նորմերի խախտումներ՝  ֆինանսական ահաբեկչություն, զինվորական ապօրինի խմբավորումների ստեղծում, զինում, խոշտանգումներ, նմանօրինակ այլ հանցագործություններ և  ամբողջովին հարցը փորձում է մատուցել  ներպետական կարգավորումների կոնտեքստում։

«Շատ կարևոր է, որ մենք ֆիքսենք, արձանագրենք, որ կան բռնի  անհետացման ենթարկված գերիներ։ Չունենք տեղեկատվություն 2023 թվականի պատերազմի հետևանքով բռնի անհետցաման դեպքերի մասին, բայց շուրջ 80 գործ մենք ունենք դեռևս 44-օրյա պատերազմից։ Այստեղ Ադրբեջանն ունի մերժողական քաղաքականություն և չի ցանկանում  որևէ կերպ հետաքննության միջոցով բացահայտել դեպքերը։ Անհետ կործաների խնդիրները համարվում է չլուծված»։

Նա հայտարարեց, որ շուրջ 210 գերեվարված անձինք Ադրբեջանից հայրենադարձվել են Հայաստան։

«Նրանց վերադարձի առնչությամբ  ընթանում են քաղաքական քննարկումներ, բայց դրանք ունենք երկրորդական նշանակություն։ Բանակցությունների  առաջնային օբյեկտը ոչ թե այս անձանց հայրենադարձումն է, այլ  հիմնականում բանակցություններն ընթանում են միջպեական  բնույթի խնդիրների շուրջ, այդ թվում խաղաղության պայմանագիր։ Կողմերն ունեն համաձայնություն, որ խնդիրները լուծելուց հետո որպես ածանցվող, երկրորդական հետևանք կհայրենադեաձվեն նաև այնտեղ պահվող հայերը։ Կարծում եմ՝ բարձրաստիճան ղեկավարներն ամենավերջում են հայրենադարձվելու և այն պահին, երբ Ադրբեջանն առավելագույնս ներքաղաքական ու արտաքին քաղաքական  նպատակներով օգտագործած կլինի նրանց գործոնը»,- ասաց Ս.Սահակյանը։

 

panorama.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22