Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում

29.01.2024 16:24
867

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ՝ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում:  

Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը՝ նշելով, որ այս իրադարձությունը համընկել է թանգարանի  հիմնադրման 9-ամյակի հետ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան էլ հավելել է, որ նմանատիպ գործընթացները պահանջում են տևական և հետևողական աշխատանք՝ տարբեր գերատեսչությունների ընդգրկմամբ:

«Հուսով եմ, որ սա կլինի լավ առիթ, որպեսզի մենք ինքներս ևս մեկ անգամ վերաարժևորենք և իմաստավորենք այն ժառանգությունը, որ ունենք»,- ասել է նա:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով այս կարևոր իրադարձության կապակցությամբ, ընդգծել է, որ դեռ 2019 թվականին Կոմիտաս վարդապետի 150-ամյակն ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ցանկում և աշխարհով մեկ մեծ  շուքով նշվել:

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01