Իրանը վճռական պատասխան կտա «Զանգեզուրի միջանցքի» ցանկացած փոփոխության. իրական Սյունիքը ողջունում է ԻԻՀ դիրքորոշումը

09.09.2024 12:23
295

Սեպտեմբերի 3-ին Իրանում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ: Պատճառը վերջին շրջանում Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունն է «միջանցքի» նախագծին, որը պետք է Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապի Նախիջևանի հետ։

Իրանը դեմ է այն երթուղուն, որը Հայաստանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Այդ կապակցությամբ կայացել է Թեհրանում ՌԴ դեսպանի և Իրանի ԱԳՆ Եվրասիական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Մուջթաբա Դեմիրչուլուի հանդիպումը։ Տեղեկությունը տարածել է Իրանի ԱԳՆ-ն։

Թեհրանում Ռուսաստանի դեսպանի հետ Դեմիրչուլուի հանդիպմանը բարձրացվել է կայուն խաղաղության երաշխավոր և տարածաշրջանում խաղաղության հիմք հանդիսացող երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգման հարցը։

Դեմիրչուլուն նշել է, որ Իրանn աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը, տարածաշրջանի երկրների համագործակցության զարգացմանը և դեմ է աշխարհաքաղաքական և միջազգային մակարդակով ճանաչված տարածաշրջանի սահմանների փոփոխմանը։

***

Սեպտեմբերի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի հյուպատոսարանում գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին հանդիպում է ունեցել «Սյունյաց երկիր» պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ։

Վերջինիս հետաքրքրել է նոր իրավիճակում՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանի դիրքորոշումը։ Եվ դա այն բանից հետո, երբ օրերս հայտնի դարձավ Ռուսաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի իրականացմանը, որը, ըստ Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերի, ՀՀ Սյունիքի մարզով Ադրբեջանի արևմտյան շրջանները կապելու է Նախիջևանի հետ։

Մորթեզա Աբեդին Վարամին հիշեցրեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի՝ Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունն առ այն, որ «Զանգեզուրի միջանցքը» վտանգավոր է Հայաստանի համար։

Գլխավոր հյուպատոսը նշեց նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է այն «միջանցքի» նախագծին, որը պետք է Ադրբեջանը Սյունիքի տարածքով կապի Նախիջևանի հետ։

Իրանի համար եղել և մնում է անընդունելի՝ միջազգային մակարդակով ճանաչված տարածաշրջանի սահմանների որևէ փոփոխություն։ Ասել է թե՝ Իրանը չի կիսում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը։

«Զանգեզուրի միջանցքին» առնչվող Իրանի վերապահումն անմիջականորեն կապված է Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային շահերի և այդ երկրի ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավերների հետ, ինչը համապատասխանում է Սյունիքի անվտանգության շահերին։

Սամվել Ալեքսանյանը հետաքրքրվեց նաև Իրանի կողմից առաջ տարվող «Արաքսի միջանցք» գաղափարով և մասնավորապես Արաքս գետի աջ ափով ձգվող ավտոմայրուղու վերակառուցման ընթացքով, որով (հետխորհրդային տարիներին) Ադրբեջանի արևմտյան շրջանները հաղորդակցվում են Նախիջևանի հետ։

Ի դեպ, այդ ճանապարհի առկայությունն արհեստական ու անիմաստ է դարձնում Սյունիքի տարածքով Ադրբեջանի երկու հատվածը միմյանց կապելու թուրք–ադրբեջանական ծրագիրը։

***

Հարևանների տարածքային ամբողջականությանը ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է Իրանի համար, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ թե սոսկ նախապատվություն են, այլ մեր ազգային անվտանգության հիմնասյունը:

Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», - գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը X-ում (06.09.24 թ.)։

 

***

Բաքվի պահանջած միջանցքի հարցով Լավրովի հայտարարությունը շատերին է անակնկալի բերել, ինչպե՞ս է Մոսկվան անտեսել այդ հարցով Թեհրանի դիրքորոշումը․ Tehran Times-ն է այս մասին գրում երեկ ուշ երեկոյան հրապարակած ծավալուն հոդվածում։

Իրանի անվտանգության կառույցներին մոտ կանգնած լրատվամիջոցը հստակեցնում է Թեհրանի սահմանած կարմիր գիծն Անկարայի և Բաքվի պահանջած «Զանգեզուրյան միջանցքի» հարցում։

«Թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները պահանջում են մի ճանապարհ, որն անցնում է Հայաստանի պատմական՝ Սյունիքի տարածքով, որը դարեր շարունակ սահմանակից է եղել Իրանին», - ընդգծում է Իրանի կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցը՝ մեջբերելով իրանցի պաշտոնյաների վերջին օրերի կոշտ հայտարարությունները:

«Իրանը դեմ է ցանկացած միջանցքի, որը կխախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա», - զգուշացրել է Հայաստանում Իրանի դեսպանի Մեհդի Սոբհանին։

Tehran Times-ն ակնարկում է, որ Իրանի իշխանությունները պատրաստ են ընդդիմանալու սահմանները փոխելու փորձերին ընդհուպ ռազմական միջամտությամբ:

Լավրովի այդ դիտողություններն իրանցի բարձրաստիճան և ազդեցիկ գործիչների քննադատությունն են հարուցել, գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով Հեղափոխության պահապանների կորպուսի նախկին ղեկավար, ներկայումս՝ Նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայեի հայտարարությունը․ - «Ռուսաստանյան պետական գործչի պահվածքն անընդունելի է և ակնհայտորեն հակասում է Իրանի հետ բարեկամության մասին իր հայտարարությանը։ Այս երկիմաստությանը պետք է վերջ տրվի»։

Լրատվամիջոցը որպես ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի պնդմանը արձագանք է ներկայացնում նաև Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունը, թե «ոմանց երազանքներն այդ մասին երբեք իրականություն չեն դառնա»։

Tehran Times-ը հավելում է, որ Բաքվի և Անկարայի պահանջին Ռուսաստանի արտգործնախարարի հրապարակային աջակցությունը զարմացրել է շատերին, ովքեր «չէին սպասում, թե Ռուսաստանը կանտեսի Իրանի դիրքորոշումը մի հարցում, որը բազմիցս բնորոշել է որպես «կարմիր գիծ»:

«Չորս տարի Ռուսաստանը երկիմաստություն էր պահպանում Ադրբեջանի առաջարկած միջանցքի հարցում։ Սակայն Ուկրաինայի պատերազմի պատճառով և արևմտյան տարածքների օկուպացմամբ, Ռուսաստանը հայտնվել է անորոշ վիճակում և այժմ փորձում է մեղմել Ադրբեջանին, թերևս աջակցելով այդ միջանցքային ծրագրին, որը կարող է դեպի Եվրոպա էներգիայի արտահանման կենսական կարևորության երթուղի դառնալ», - հարավկովկասյան հարցով փորձագետ Սալար Սեյֆոդինի գնահատականն է մեջբերում Իրանի կառավարությանը մոտ կանգնած թերթը։

Իրանցի քաղաքագետը զգուշացնում է՝ «Զանգեզուրի միջանցքը» կարող է նաև Ադրբեջանի մերձավոր դաշնակից Իսրայելին ռազմավարական առավելություն տալ՝ հնարավորություն ընձեռելով «շրջափակել» Իրանը և օգտագործել երկրի սահմանների խոցելիությունը:

Սալար Սեյֆոդինը համոզված է՝ իրանցիները կդիմադրեն «Զանգեզուրի միջանցքին», նույնիսկ եթե ռազմական միջամտության կարիք լինի (07.09.24թ․):

 

***

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլամական հանրապետությունը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է որպես կարմիր գիծ եւ վճռական պատասխան կտա դրա ցանկացած փոփոխության», տեղեկացրել է Mehr-ը։

Այս առնչությամբ նա մեկնաբանել է Ռուսաստանի վերջերս հայտնած դիրքորոշումը ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Ակնհայտ է, որ Զանգեզուրի միջանցքում իրադարձությունների աշխարհաքաղաքական զարգացման հետ կապված հարցերը չեն համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին, եւ Իրանը կտրականապես դեմ է այդ հարցին»,- ասել է Ազիզին։

Մեկնաբանելով մի շարք պետությունների անհեթեթ մտքերը «Turan» նախագծի վերաբերյալ՝ իրանցի բարձրաստիճան օրենսդիրը հայտնել է, որ, ըստ էության, «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, եւ, ըստ երեւույթին, կան ինչ-որ նախագծեր Իրանի ռազմական եւ քաղաքական հզորությունը տարածաշրջանում թուլացնելու համար՝ այդ միջանցքի պատրվակի տակ։

«Մենք նախազգուշացնում ենք նրանց, ովքեր նման պատրանքներ ունեն, որ այդ որոշումների հետեւանքները կլինեն ծանր եւ թանկ կնստեն նրանց վրա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ղեկավարվելով առողջ բանականությամբ, երբեք չի ձգտում ստեղծել լարվածություն տարածաշրջանում»,- ասել է Ազիզին՝ ավելացնելով, որ, մյուս կողմից, երկիրը կպաշտպանի իրեն, եթե իր տարածքային ամբողջականության սպառնալիք ծագի։

Ասելով, որ Իրանն ուշադիր հետեւում է Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացմանը, նա ընդգծել է. «Մենք քանիցս տարբեր միջոցներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այդ միջանցքը համարվում է կարմիր գիծ Իրանի համար, եւ ցանկացած փոփոխություն դրանում կհանդիպի լուրջ եւ վճռական պատասխանի Իրանի կողմից» (07.09.24թ

 

***

Բաքվում Իրանի նախկին դեսպանը, ընդգծելով «Զանգեզուրի միջանցքի» հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքորոշման հստակեցման անհրաժեշտությունը, ասել է, որ արևմտյան լրատվամիջոցներն օգտագործում են այդ հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները խաթարելու համար։

Mehr լրատվական գործակալությանը տված հարցազրույցում իրանցի քաղաքական փորձագետ և նախկին դիվանագետ Մոհսեն Փաքայինն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ռուսաստանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին։ «Պետք է հստակեցվի Ռուսաստանի դիրքորոշումը Պուտինի Ադրբեջան այցից հետո»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ կարծիք կա, որ Պուտինի մեկնաբանություններից հետո «Զանգեզուրի միջանցքը» կբացվի, և Իրանի սահմանը անմիջապես կփոխվի, և երկիրը կկանգնի Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում առաջացող խնդիրների առաջ։ 

«Թեև Ադրբեջանն ու Ռուսաստանը մեր բարեկամներն են, սակայն նախ և առաջ մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը և բանակցությունների մեջ մտնենք Մոսկվայի և Բաքվի հետ՝ անորոշությունները վերացնելու համար, որպեսզի հասկանանք նրանց մտադրությունները և բացասական վարքագիծ չդրսևորենք, քանի դեռ հարցը չի պարզվել»,- ասել է նա։

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ մի քանի ուղով։

Նրա կարծիքով, Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գործողությունները կարող են լինել միջանցքի բացման ուղիներից մեկը, ինչը կհանգեցնի Հայաստանի տարածքային ամբողջականության խախտմանը, և այս դեպքում կխախտվեն նաև Իրանի և Հայաստանի միջազգային սահմանները։

«Եթե նման իրադարձություն տեղի ունենա, ապա արևմտյան երկրներն անպայման կօգնեն Հայաստանին, և տարածաշրջանում նոր պատերազմ կսկսվի, ուստի չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են, որ տարածաշրջանում նոր պատերազմ լինի, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը վերջերս ավարտեցին Ղարաբաղյան պատերազմը և խաղաղության պայմանագիր են ստորագրում, և երկու կողմերն էլ հայտարարել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ուստի «Զանգեզուրի միջանցքի» ռազմական ճանապարհով բացումը բացառվում է»,- ասել է նա։

Բաքվում Իրանի նախկին դեսպանը կարծում է, որ երկրորդ ուղին կարող են ինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, որոնց միջոցով Հայաստանի ազգային ինքնիշխանության շրջանակներում Ադրբեջանը կարող է մուտք ունենալ Նախիջևան։

Փաքայինը նաև հայտարարել է, որ եթե նման համաձայնություն ձեռք բերվի, ապա Հայաստանը  որոշակի պահանջներ կունենա, օրինակ՝ ակնկալել, որ Ադրբեջանը թույլ կտա իր տարածքով Իրան հասնել։ Բացի այդ, եթե Թուրքիան ցանկանա անցնել այդ երթուղով, ապա պետք է թույլ տա Հայաստանին հյուսիսային սահմաններից հասնել Սև ծովին, հավելել է նա։

«Այս նպատակներին հասնելը երկարատև բանակցություններ է պահանջում, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան շահագրգռված չեն Հայաստանին նոր երթուղիներ տրամադրելու հարցում։ Եթե ​​այս հարցը լուծվի բանակցությունների միջոցով, ապա դա կարող է տևել մի քանի տարի, ինչի պատճառով էլ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են չնշել դա խաղաղության համաձայնագրում»,- ասել է նա։

Այսպիսով, Ռուսաստանի հայտարարությունը պետք է կշռադատվի բոլոր կողմերից՝ նախքան որևէ դիրքորոշում ընդունելը, քանի որ այս միջանցքը բացելու համար շատ խոչընդոտներ կան, ուստի  երկրների դիվանագետները պետք է բանակցեն Մոսկվայի հետ այս հարցում, շարունակել է նա։

«Թերևս, արևմտյան ԶԼՄ-ները շահարկել են Զանգեզուրի հարցը և ձգտում են խաթարել մեր հարաբերությունները Ռուսաստանի և Ադրբեջանի հետ»,- հավելել է Իրանի նախկին դեսպանը (08.09.24 թ

 

***

Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարությունը, պետք է հարգեն դա. այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Քաշքավին՝ Mehr գործակալության հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի մարզով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և այդ առումով Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցելու վերաբերյալ ռուս պաշտոնյաների հայտարարություններին:

Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել էր, որ սահմանները երբեք չպետք է փոխվեն, չպետք է լինի նվազագույն հարձակում տարածաշրջանի պատմական ու ավելի քան հազարամյա սահմանների վրա։ 

Քաշքավին ընդգծել է, որ տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը պահանջում են կայունություն և ոչ մի փոփոխություն սահմաններում։ 

«Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարությունը, պետք է հարգեն դա: Մենք բոլորս պետք է ուշադրություն դարձնենք երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը և միջազգային սահմանների ճանաչմանը... Ելնելով դրանից՝ մեզ համար շատ զարմանալի է Ռուսաստանի նման երկրի դիրքորոշումը երեք կղզիների քննարկման կամ «Զանգեզուրի միջանցքի» մասին արված պնդումը։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք, որ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Հայաստանը և բոլոր երկրները կփորձեն արդյունավետ գործողություններ ձեռնարկել տարածքային ամբողջականության և անկախության հարգման և միջազգային սահմանների ճանաչման շրջանակում», - ասել է նա (09.09.24թ
):

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25