Կոնֆլիկտի նոր փուլ, որտեղ հատվում են քաղաքականությունը, կրոնն ու արդարադատությունը. ռուսական մամուլի անդրադարձը ՀՀ-ի իրադարձություններին

20.10.2025 10:20
439

Ռուսական մամուլն ակտիվորեն լուսաբանել է նախորդ օրը ՀՀ-ում գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանությանը նվիրված հանրահավաքը:

Մասնավորապես, РИА Новости-ն գրել է, որ Երևանում անցկացված հանրահավաքն անցել է  առանց միջադեպերի։  Գործակալության թղթակիցը հաղորդել է, որ  «Մեր ձևով» շարժումը, որը գլխավորում է Հայաստանում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը, ուխտագնացություն է կազմակերպել դեպի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ որպես եկեղեցուն աջակցության դրսևորում՝ կառավարության հարձակումների ֆոնին։

Շարժման ներկայացուցիչներից բացի, հանրահավաքին մասնակցել են նաև ընդդիմադիր պատգամավորներ և քաղաքական գործիչներ։

ТАСС գործակալությունը մեջբերել է շարժման՝ սոցցանցերում հրապարակված կոչը.  «Եկե՛ք ցույց տանք, որ Էջմիածինն անպաշտպան չէ։ Հայերը միշտ պաշտպանել են և կշարունակեն պաշտպանել Էջմիածինը մե՛ր ձևով»։

Բացի այդ՝ նշվել է, որ «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի ղեկավար, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ և ռուս գործարարի եղբորորդի Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվել է պատասխանել քաղաքական հարցերի։ «Այսօր մենք եկել ենք ուխտագնացության, և այսօր ես ձեռնպահ կմնամ որևէ քաղաքական հարցի պատասխանելուց։ Մենք կաղոթենք մեր վերջնական համերաշխության համար», – նշել է Նարեկ Կարապետյանը։

RT-ն զրուցել է հայ փորձագետների և քաղաքական գործիչների հետ, որոնք նշել են, որ  ոմանք արդեն սկսել են Հայաստանում տեղի ունեցողն անվանել «քաղաքացիական սառը պատերազմ»։

Նրանց կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է չեզոքացնել իր պոտենցիալ մրցակիցներին, այդ իսկ պատճառով՝ երկրում սկսվել են զանգվածային ձերբակալություններ։ Ըստ գործակալության հետ զրուցած մասնագետների՝ ՀՀ վարչապետը ցանկանում է նաև երկրում վախի մթնոլորտ ստեղծել։

Բացի այդ՝ քաղաքացիները հոգնել են «համարվել լուռ զանգված, որին կարելի է կերակրել ցանկացած անհեթեթությամբ»։

НТВ-ն նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնց թիվը, տարբեր աղբյուրների համաձայն, հասնում էր մինչև 25,000-ի, հավաքվել էին Ազատության հրապարակում: Մասնակիցների թվում էին Հայաստանի ընդդիմության անդամներ, ակտիվիստներ և սովորական քաղաքացիներ: Նրանք պաստառներ էին պահում, որոնցում կոչ էին անում ազատ արձակել գործարարին նախնական կալանքից՝ վանկարկելով «ազատություն» բառը:

Ավելի վաղ Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը գրել էր, որ Հայաստանում բռնկվել է  իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև հակամարտության նոր փուլ, որտեղ հատվում են քաղաքականությունը, կրոնը և արդարադատությունը։ Երևանի իշխանությունները պնդում են, որ գործում են խստորեն օրենքի շրջանակում, մինչդեռ եկեղեցու ներկայացուցիչների կարծիքով՝ այս ամենը խղճի ազատության խախտման և դրա ազդեցությունը խաթարելու փորձի մասին է։ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց՝ այս հակամարտությունը ստանում է ոչ միայն հոգևոր, այլև՝ քաղաքական երանգ։

 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40