Կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Ադամ Շիֆը մասնակցել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ ամերիկահայերի կազմակերպած ցույցին

25.08.2023 16:37
743

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև ակցիա է կազմակերպել, որին միացել են նաև ԱՄՆ դաշնային, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ը, ակցիայի մասնակիցներն ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ են արել գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու և հայերի դեմ երկրորդ ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։

Ակցիայի ընթացքում բանախոսները կոչ են արել նաև Ադրբեջանին զրկել ԱՄՆ-ի ամենամյա օգնությունից և պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների համար։

Ակցիային ելույթ են ունեցել նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը։

Ադամ Շիֆը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից առաջ նամակ էր ուղղել ԱՄՆ վարչակազմին, անձամբ Ջո Բայդենին՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրության շուրջ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու հարցով։ Շիֆը նաև խոսել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի հետ՝ խնդրելով անել ամեն բան ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար։

«Ես կանգնած եմ Արցախի 120 հազար բնակիչների կողքին և նրանց պաշտպանող հայկական սփյուռքի կողքին։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը պետք է ավարտվի։ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել՝ «այլևս երբեք»։ Մենք պետք է անենք ավելին, քան խոստումները։ Մենք պետք է գործենք», - ակցիայից հետո X (նախկինում՝ Twitter) սոցցանցում գրել է Շիֆը։

Բրեդ Շերմանը ևս խոսել է Արցախում շրջափակված 120 հազար մարդկանց մասին՝ շեշտելով, որ Ադրբեջանն օգտագործում է «պատերազմական հանցագործությունների ամենադաժան զենքը՝ սովամահությունը»։

«Մենք ականատես ենք լինում Արցախում ծավալվող հումանիտար աղետի։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի վարչակարգին և վերջ դնենք Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական աջակցությանը», - գրել է Շերմանն X (նախկինում՝ Twitter) սոցցանցում ակցիայից հետո։

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40